
«Նոր Հայաստանից պետք է անցում կատարել Իսկական Հայաստան»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր Հայաստանից պետք է անցում կատարել Իսկական Հայաստան
Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, կամ ավելի ճիշտ՝ քաղաքականության դրսեւորումների մեկը։ Սխալ քաղաքականությունը կարող է հանգեցնել պատերազմի, ճիշտ քաղաքականությունը՝ խաղաղության։
Այսօրվա Հայաստանի ամենաթույլ օղակը քաղաքականության իսպառ բացակայությունն է ու դրա պատասխանատուները դիվանագետները չեն, նրանք ընդամենը դրա իրագործողներին են։
Հիմնական լուծումները հիմա այդ հարթության մեջ է պետք որոնել, սակայն դրա մասին խոսելն այսօր արգելված է։
Չհարցնեք, թե ինչ պետք է անել, ես մինչեւ հիմա դեռ չեմ հասկացել, թե որն է այս կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության նպատակներն, որ քննարկենք, թե ինչը պետք է փոխել։ Ուղղակի պետք է գոնե մի որեւէ քաղաքական գիծ ձեւավորել ու դրանով շարժվել»։