ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Բժիշկները վարորդների և Ռ. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Լ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Գ. Մ.-ինը և Է. Գ.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին:
Հայեցակարգի շրջանակներում Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է այն միջոցառումները, որոնց իրագործումը կնպաստի հատկապես ճանապարհային երթևեկության ոլորտում անվտանգության մակարդակի, երթևեկության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, պատահարների և խախտումների նվազեցմանը:
«Զգալի խոչընդոտներ են հաղթահարվել՝ ստեղծելով զարգացման նոր տեսլական կազմելու հրամայական: Սակայն նորարարական բոլոր գաղափարները, համակարգի բարելավման ծրագրերը հնարավոր է դարձել կյանքի կոչել՝ հենվելով 25 տարիների ընթացքում արմատավորված հիմքի վրա»,- նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 17-ին գումարվել է արտահերթ նստաշրջան:
Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Հունվարի 16-ին, ժամը 13.41-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց:
Հունվարի 17-ին, ժամը 04.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակված է (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհին՝ Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Վարդենյաց լեռնանցքի մինչև 7-րդ կմ-ը, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունվարի 13-ին աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Լոձի մարզի Սկիրնևիցե համայնք` դրա կազմավորման 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վահե Բալայանը նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի):
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 16-ին ստորագրել է շարքային Գարիկ Վարդանյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր։
Նա հորդորել է ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչներին ներկայացնել նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել քննարկել բիզնեսի խթանմանն առնչվող բոլոր հարցերը և առաջարկել ձևակերպել, թե որ օրենքի, կառավարության որ որոշման փոփոխությունը կարող է նպաստել ՏՀՏ ծրագրերի իրականացմանը:
Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
«Կարծում եմ, որ կառավարության թիմի անդամներն արդեն զգում են իրենց ոլորտների զարկերակները և այն, թե ինչ է պետք անել: Խնդիրները բազմաթիվ են, տնտեսական բլոկի հիմնական խնդիրն է՝ բիզնեսի համար մաքսիմալ հավասար, բաց և արդար պայմանների ստեղծումը»:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 16-ին ստորագրել է որոշում՝ արտահերթ նստաշրջան գումարելու մասին:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների: Առաջնագծում իրադրության հետագա լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ:
Փրկարարներն ավտեմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Գ.-ին և տեղափոխել Արարատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուճօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հունվարի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ՝ Չինաստանի Գանսյու պարի համույթի մասնակցությամբ։