«Չի բացառվում, որ կկատարվեն պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ և դրանց արդյունքում կհարուցվեն քրեական գործեր: Մեր գերակա խնդիրը շարունակում է մնալ կազմակերպությունների կողմից հարկերի իրական չափերի ինքնուրույն հայտարարագրումը»:
Հուլիսի 1-ին Հայաստանի և Սինգապուրի արտաքին գործերի նախարարները նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Սլովակիա կատարած այցի շրջանակում հունիսի 30-ին հանդիպումներ է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի եւ Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:
Եթե միջազգային հարթակում մենք առավելություններ ունենք մեր քիչ ռեսուրսներով, դա պայմանավորված է նրանով, որ մենք բարեխղճորեն կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները։
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
Հայկական կողմի հետևողական արտաքին քաղաքականության և դիվանագիտության ջանքերի շնորհիվ Ադրբեջանը, չնայած իր նավթադոլարներին, մեկուսացման մեջ է հայտնվել։
Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում Ձեր անձնական ներդրումը:
Թեժ գծին ստացած ահազանգի հիման Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկմանը, որի շրջանակում տեղի է ունեցել «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից:
Հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած«Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվար-մայիս ամիսներին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 80 դեպք, որից 19-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-ամյակի, Հողաշինարարի և գեոդեզիստի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին, կարևորել նրա այցը Հայաստան և դրա շրջանակներում անցկացված հայ-վրացական գործարար համաժողովը, որը Նախագահի համոզմամբ, նոր խթան կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին մեկնել է Բրյուսել` ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրեր» համաժողովի շրջանակում: Ֆորումն անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև՝ 2017 թ. փետրվարին Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը:
«Վրաստանի և Իրանի մաքսային մարմինների հետ համատեղ Հայաստանն էլեկտրոնային կառավարման համակարգերում տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ է ներդնում, ինչի շնորհիվ բիզնեսի ներկայացրած նախնական հայտարարագիրն արդեն հասանելի կլինի հարևան երկրների գործընկերներին՝ հնարավորություն տալով սահուն և արագ իրականացնել արտաքին տնտեսական գործունեությունն ու մաքսային հսկողությունը»,-ներկայացրել է կոմիտեի ՏՏ վարչության պետը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը:
Չվերթի պաշտանական բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաև՝ մի շարք այլ պատվավոր հյուրեր:
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու համար հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով նախաորակավորման հայտ է ներկայացրել 20 ընկերություն և կոնսորցիում։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում իրավիճակի, Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և բերման ենթարկելու տեղեկությունների, ինչպես նաև փաստաբաններ Իննեսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի և Արա Ղարագյոզյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսամարին ստացված մի շարք հաղորդումների հիման վրա, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մի շարք ավիաընկերությունների ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույտվություն է տրամադրել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը: