ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանի մահվան հանգամանքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.) ՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել առաջնագծում իրականացված աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Ավարտվում է 2021 թվականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան: Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին:Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․
2021 թվականի դեկտեմբերի 29-ին կապիտան Ա.Խ.-ն, ի թիվս այլ զինծառայողների, վերադարձվել է ՀՀ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Երոյանը ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ:
Ամանորի և Ծննդյան տոների նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի մարզերի 16 սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական « Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի , բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:
ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով 2019թ. մարտի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Կապանում գլխավոր Հյուպատոսություն բացելու՝ Իրանի կառավարության որոշմանը՝ հայտնելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 28-ին այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը:
Նախագահն իր ՆՀ-412-Ա հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով 01.09.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3֊րդ մասի 3-րդ կետով, 38-311֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 2֊րդ մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում (հետագանում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ) քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ. Ս.-ն 2021թ. հուլիսի 15-ին վարույթ է ընդունել խմբով բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Այս մասին հայտնում է Դատախազությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության պատվիրակությունն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Պատվիրակության կազմում 8 մադ է, Փաշինյանին վարչապետի պաշտոնում կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ՀՀ գլխավոր դատախազության 2021թ. աշխատանքի ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Այս պահի դրությամբ, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին դատապարտյալների կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Արցախի Հանրապետության Դատախազությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացնում է Ադրբեջանի զինծառայողի կողմից Մարտունու շրջանի Ճարտար համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության դեպքի ադրբեջանական կեղծ վարկածը հերքող ապացույցները: Տեսանյութը և կից գրառումը՝ ստորև.
Արմավիրի մարզի դատախազությունում սույն թվականի հունիսի 10-ին հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի շրջանակներում Ռ. Խլղաթյանին և Գ. Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: