ՀՀ ԱԺ պատգամավորն ու Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղարը կարևորվել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև համագործակցության խորացումը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը հունվարի 19-ին հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները: Գոհունակությամբ ընդգծվել են բարձր մակարդակի միջխորհրդարանական կապերը երկու երկրների խորհրդարանական գործընկերների միջեւ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման խնդրին:
Հայկ Կոնջորյանը եւ Կորնելիուս Կորնելիուն մեծապես կարեւորել են Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ ձեւավորված համագործակցության ձեւաչափի զարգացումն ու խորացումը: