Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: Հայտնում են ՀՀ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի ծառայությունից։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 10001.99 քմ մակերեսով հողատարածքը։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 68 միլիոն 356 հազար դրամ։
Դավիթ Կարապետյանը և Զբիգնև Պիսարսկին մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեհաստանի միջև խորացող համագործակցությանը համահունչ նախաձեռնությունների իրականացման շուրջ:
Դիտարկվել են ազատությունից զրկվածների իրավունքների ապահովման, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման և պատշաճ բժշկական հսկողության ապահովմանն առնչվող հարցերը:
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ։
Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ։
Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։
2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազությունում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։
Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ծաղկաձոր համայնքի՝ 2014 թվականի փետրվարի 13-ի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, գույքի իրական արժեքը հատուցելու պահանջներով։
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԽ քարտուղարությունից։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։
Զինծառայող է վիրավորվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պն-ից։
ԱԽ քարտուղարը պատասխանել է նաեւ կազմակերպության անդամներին հետաքրքրող տարբեր հարցերի
Հոկտեմբերի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ոլորտների ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները։
Հոկտեմբերի 12-ին Լեհաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն։
Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ, ով ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ: Որոշումը հրապարակված էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում:
Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ։ Դեսպանը ևս համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ։
Արարատ Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերին իրադարձությունների հետևանքով Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդիրների հանգուցալուծման:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 7-9-ը աշխատանքային այց է կատարել Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաք, որի շրջանակում այցելել է Barcelona Supercomputing Center (BSC-CNS) և հանդիպումներ ունեցել տեխնոլոգիական, գիտահետազոտական ու ներդրումային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ), Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման ընթացքի շուրջ։
ՀՀ նախագահը հոկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արծվիկ Գրիգորյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը մասնակցել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում կազմակերպված՝ «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը նախագծում ունի 12.5% բաժնեմաս, որը ՀՀ ժողովրդի լրացուցիչ բաժնեմասն է: Անդրադառնալով համախառն ներքին արդյունքի աճին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին հինգ տարիներին 7.9% տարեկան միջինում աճ է ունեցել և 2018 թվականից երկրի ՀՆԱ-ն 2025 թվականի արդյունքներով՝ 53% աճ է ունեցել:
Հրազդանն ընդգրկող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ տարածվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ-ն։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։
Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ էկոնամիկայի նախարար Գևորգ Պապոյանը: