ՌԴ պաշտպանության նախարարը նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Նույնիսկ այն պահերին, երբ կռվի դաշտում ունեցել ենք միանշանակ առավելություն, մենք չենք դադարել պնդել, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծում»:
Հունվարի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1975 թ. ծնված Արշակ Ա.-ին, որը 2011 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին թե´ անցած խորհրդարանական ընտրություններն ու թերությունները, թե´ գալիք նախագահական ընտրությունները և ընտրությունների հետ կապված աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառմանը վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները:
Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սոցիալական ինտեգրացված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի նիստ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին:
Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում և աշխարհի առաջնությունում Հայաստանին հաղթանակ պարգևած մեր թիմը բաղկացած է մեր երկրի իսկական աստղերից: Հայաստանում ֆուտբոլիստները ևս փորձում են իրենց համբավով հավասարվել շախմատիստներին:
Հայկյան 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ավելի քան մեկ տասնյակ անվանակարգերում մրցանակների են արժանացել 2012թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը:
Հունվարի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Այս մասին նշվում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, եղել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան մասնաշենքում գործող մաքսային ծառայության ուսումնական կենտրոնում, ծանոթացել ինչպես այդ կենտրոնի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, մշակութային, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող ծրագրեր և նախագծեր:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան: Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացման ընթացքին, զարգացման հեռանկարներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները:
Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Աբաջյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան:
ՀՀ կառավարությունն իր այսորվա նիստում որոշել է 498 մլն դրամ է հատկանվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։
Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի ութերորդ նիստը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, այնուհետև Հայաստանի պատմության թանգարան, որտեղ դիտել է հայ գրատպության 500-ամյակի առիթով 2012թ. բացված «Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան» ժամանակավոր ցուցադրությունը:
Մասնավորապես. 2013 թվականի հունվարի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի, Բագրևանդի և Նորագավիթի 1-ին փողոցներում ու Արտաշատի և Նուբարաշենի խճուղիներում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
ՀՀ կառավարությունը քննարկել է դեկտեմբերի 1-ը վերամիավորման տոն հռչակելու ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած առաջարկությունը և տվել բացասական եզրակացություն։ Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։