Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագանում է
2017թ. մարտին Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. մարտի համեմատ կազմել է 106.8%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ՝ 114.3%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված զեկույցից, որտեղ ներկայացված են 2017 թվականի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
Աճողականով՝ իսկ 2017թ. հունվար-մարտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 6.6%-ով:
Հիշեցնենք, որ, օրինակ, 2016 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել էր 5.6%-ով, իսկ 2015-ին՝ 3%-ով։
Դրական դինամիկան վերաբերում է ոչ միայն նախորդ տարիներին, այլ այս տարվա առաջին ամիսներին։ 2017-ի հունվարին՝ 2016-ի հունվարի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել էր 6.4%-ով, հունվար-փետրվարին աճի տեմպը նվազել էր մինչև 6.2%, իսկ եռամսյակը, ինչպես նշեցինք, փակվում է տնտեսական ակտիվության 6.6%-աճով, ինչը նշանակում է, որ աճի տեմպը արագացել է։