Կայացավ #MYAMEXCARD մրցույթի խաղարկությունը

Ս.թ. հոկտեմբերի 10-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ բանկի կողմից նախապես հայտարարված #MYAMEXCARD  խաղարկությունը:

Մրցույթն իրականացվում էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկված American Express քարտերի քարտատերերի շրջանում և հնարավորություն էր ընձեռում հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ American Express քարտերի միջոցով վճարային գործարքներ կատարած և #myamexcard գլխագրով տվյալ առևտրի կետում American Еxpress տարբերանշանի կամ American Еxpress քարտի նկարը Facebook սոցիալական ցանցում հրապարակած (Public post) հաճախորդներին և այդ ֆեյսբուքյան գրառումները սոցիալական ցանցում տարածած (Share) օգտատերերին շահել 5 հատ iPhone 7 բջջային հեռախոս:

Ինչպես նախապես հայտարարվել էր՝ խաղարկությունը իրականացվեց պատահականության սկզբունքով:

Շահած  Քարտատերերն են՝ 

Կարդացեք նաև

Նաիրա Բարսեղյան /օգտատեր՝ Naira Barseghyan/ քարտի վերջին  թվերն են` *7640,

Լուսինե Մնացականյան /օգտատեր՝ Lusine Mnacakanyan/՝ քարտի վերջին  թվերն են՝ *4742,

Էմմա Հարությունյան /օգտատեր՝ Emi Harutyunyan/ քարտի վերջին  թվերն են՝ *6311,

Անահիտ Գևորգյան / օգտատեր՝ Anahit Gevorgyan/ քարտի վերջին  թվերն են՝ *8472,

Արման Առաքելյան / օգտատեր՝ Arman Arakelyan/ քարտերի վերջին  թվերն են` *7441 և *9330:

Խաղարկության հաղթողները իրենց մրցանակները կարող են ստանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակից Արամի 82-84:

Տեսանյութեր

Լրահոս