Դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են, ավանդներինը՝ աճել
ՀՀ առևտրային բանկերի կողմից մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2018 թվականի հուլիսին կազմել է 11.87%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից (սկզնաղբյուրը՝ ՀՀ կենտրոնական բանկ)։
Հունիսի համեմատ դրամային վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է մոտ 0.4 տոկոսային կետով։ Իսկ մարտի համեմատ նվազումն ավելի մեծ է (մարտին տոկոսադրույքը 13.2% էր)։
Ավանդների դեպքում հակառակ պատկերն է։ Առևտրային բանկերի կողմից մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով ներգրաված ավանդների տոկոսադրույքը եթե մարտին 8.39% էր, ապա հունիսին հասել է 8.64%-ի, հուլիսին՝ 8.69%-ի։
ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս ընթացքում չի փոխվել՝ 6%։