
Իրանական արժույթն էժանացել է 1 դոլարի դիմաց մինչև ռեկորդային 146 հազար ռիալ

Իրանի ազգային արժույթի փոխարժեքը սեպտեմբերի 5-ին անցել է 1 դոլարի դիմաց 146 հազար ռիալի նշագիծը, Իրանական կայքերի համաձայն, որոնք հրապարակում են արժույթի փոխանակման արժեքները, 1 դոլարի դիմաց առաջարկվում է 144 հազարից մինչեւ 146,5 հազար ռիալ:
Ընդ որում սեպտեմբերի 4-ին Իրանում արժույթի փոխանակման կետերն առաջարկում էին 1 դոլարը գնել 138 հազար մանաթով: Ազգային արժույթի արժեզրկումն Իրանում սկսվել է տարվա սկզբին: Այդ գործընթացն արագացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գարնանը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային գործարքից, որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: