«Ստվերի կրճատման ռեզերվն ամենևին սպառված չի». Ատոմ Ջանջուղազյան
Անցնող շաբաթ Աժ հանձնաժողովներում բյուջեի քննարկումների ընթացքում հայտարարվեց, որ ստվերային տնտեսությունում 37 000 աշխատատեղ է երևակվել, ստվերի բացահայտմամբ՝ 24 մլրդ 700 միլիոն դրամ է բերվել պետբյուջե:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր գործունեության առաջանահերթություն է սահմանել ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարը։
Ի՞նչ է խոստանում 2019 թ. պետական բյուջեն ստվերի կրճատման առումով։
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ստվերի կրճատման ռեզերվն ամենևին սպառված չէ։ Նա նկատեց, որ այսօրվա կանխատեսումներն արվում են մինչ այժմ ունեցած վիճակագրությամբ։
«Իհարկե, չենք էլ կարծում, որ ստվերը երբևէ կարող է 0 լինել, բայց որ դա կարող է կրճատվել, դրանում չեմ կասկածում»,- ասաց Ա. Ջանջուղազյանը։