Բաժիններ՝

Ֆինանսների նախարարի խոսքով` կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հարցն օրակարգային է եղել նաև նախկինում

Կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հարցը եղել է օրակարգային բոլոր կառավարությունների օրոք: Այս մասին մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես էին նախկին իշխանությունների օրոք տնտեսական հաջողություններ գրանցվում, եթե կար ոչ արդյունավետ կառավարում, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք խոսում ենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու մասին: Կառավարման արդյունավետության դրսևորումը միայն տնտեսական արդյունքի մեջ չէ, որ երևում է: Կառավարումը ենթադրում է կարգավորումներ ու ևս երկու բաղադրիչ: Եվ նախկինում, և ներկայում մշտապես կառավարման արդյունավետության բարձրացման հարցը եղել է օրակարգային, այնպես չէ, որ նախկինում նման հարց դրված չի եղել, կամ առավել ևս քննադատություն չի եղել, որ կառավարումը բավարար չափով արդյունավետ չէ»,- ասաց Ջանջուղազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս