ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց կառավարության հեղինակած ՀՀ «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
ԱԺ ֆինանսատնտեսական, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
«Չեմ բացառում, որ եթե գազի գինը սահմանին մնա նույն 165 դոլարի մակարդակում, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ստիպված կլինի այս տարվա ընթացքում ինչ-որ մի պահի, օրինակ, գարնան ընթացքում, կրկին դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները վերանայելու՝ բարձրացնելու առաջարկով, իսկ սա իր հերթին՝ կհանգեցնի էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը»,- եզրափակեց Վահե Դավթյանը:
Բոնուսային միավորները չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց՝ կոմունալ վճարումներ, քարտերով փոխանցումներ, մոլախաղերի հետ կապված գործարքներ, պետական բյուջե կատարված վճարումներ, ապահովագրավճարներ, ճանապարհային չեկերի վճարներ և ֆինանսական հաստատություններում այլ փոխանցումներ:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (եկած – գնացած) նվազել է 38,1 միլիարդ դրամով (79,4 միլիոն դոլարով) կամ 123 անգամ։
Յուղերի և ճարպերի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021 թ. մարտը 2020 թ. մարտի նկատմամբ, կազմել է 5.8 %, իսկ նախորդ ամսվա՝ փետրվարի նկատմամբ՝ 1 %:
Սպառողը սրանից ոչ միայն չի շահել, այլև տուժել է։ Թանկացումների արդյունքում, սպառողի գրպանի հաշվին կառավարությունը փորձել է ավելացնել հարկային մուտքերը։ Թեև նույնիսկ այդ պարագայում դրանք շարունակել են ավելի քիչ լինել, քան անցած տարի էին։ Շրջանառությունների անգամ ավելի քան 20 տոկոս աճի պայմաններում, ինչպես ասում է վարչապետը, մարտին ևս հարկային եկամուտները զիջել են անցած տարվա ցուցանիշը։
Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 510 հազար տոննա պղնձի հանքաքար կամ խտանյութ՝ 604 մլն դոլար մաքսային արժեքով։ Մեկ կիլոգրամի արժեքը կազմել է շուրջ 1,2 դոլար։ Հանքաքարը վերամշակելու դեպքում կարելի էր ստանալ մինչև 125 հազար տոննա մաքուր պղինձ, որի մաքսային արժեքը կիլոգրամի համար 4,9 դոլարի կարգի է։ Արդյունքում՝ կստացվի 612 մլն դոլար՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ։
Տարօրինակ զուգադիպությամբ՝ Էկոնոմիկայի գործող ու նախորդ նախարարները երկրում ընթացող գնաճը բացատրում են միջազգային շուկայում պարեն-սննդամթերքի գնաճով:
Մարտի 27-ին Իրանում ստորագրվեց «Չինաստան-Իրան» 25-ամյա ռազմավարական, համագործակցության փաստաթուղթը։ Ըստ փաստաթղթի, Չինաստանը կիրականացնի 450 մլրդ դոլարի ներդրում, որը վերաբերում է տարբեր ոլորտների՝ մշակույթի, անվտանգային և ռազմական համագործակցության, տնտեսության, կրթության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն։
«Ինչո՞ւ ԿԲ-ն չի բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը» հարցին նա պատասխանեց․ «Դրանով էլ ավելի կճնշի տնտեսությունը, տնտեսության պահանջարկը և, ասենք, օրինակ, երկնիշին մոտ տնտեսական անկումը, որին արդեն մոտենում ենք, ավելի կխորանա՝ իր բոլոր հետևանքներով, և այս փուլում ձեռնպահ է մնացել, թերևս, դրա համար, բայց սաստկանում են գործոնները։
Մոլորակի ֆոնդային սակարաններում բաժնետոմսերի ընդանուր գինը մարտի վերջին հասել է ռեկորդային գումարի համաշխարհային ֆինանսների ամբողջ պատմության ընթացքում՝ մոտավորապես 106 տրիլիոն դոլարի:
2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42.2 տոկոսով: Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:
Կորոնավիրուսի համավարակի հարուցած սահմանափակումների պատճառով Չեխիայի տնտեսության անկումը 2020 թվականին կազմել է 5,6 տոկոս եւ դարձել խոշորագույնը հանրապետության պատմության մեջ, որը կազմավորվել է 1993 թվականի հունվարի 1-ին:
Հայաստանում սովորական է դարձել՝ հաշվել կորոնավիրուսից մահացողների թվերը։ Օրական 15-20, երբեմն էլ՝ մինչև 30 մահ ենք ունենում, ու դա կարծես քչերին է հուզում։ Նախընտրական գործընթացները դեռ չսկսված՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ մարզեր է այցելում, բազմամարդ հավաքներ է կազմակերպում, մյուս կողմից՝ ձևացնում է, թե պայքարում է համավարակի տարածման դեմ՝ խորհրդակցություններ է անցկացնում, հանձնարարում խստացնել վերահսկողության միջոցառումները։
ՎՏԲ-Հայաստան Բանկը և United Travel ընկերությունը համագործակցում են դեռևս 2015թ.-ից հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.99%-ով և կազմել 61.24 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.59%-ով և կազմել 64.65 դոլար:
Խամաճիկների իշխանությունը քանդել է երկիրը ու դեռ ուզում է վերարտադրվել։ Ուզում է վերարտադրվել, որովհետև այսքանից հետո հասարակության մեջ դեռ կան մարդիկ, որ Նիկոլ Փաշինյան են խաղացնում։ Ո՞ւմ և ինչի՞ համար։
Լեռնային Ղարաբաղի պատերազմը տարածաշրջանում նոր խնդիրներ է դրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև։ Կազմակերպությունը ներգրավված է բազմաբնույթ աշխատանքներում՝ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներից մինչև կողմերում գերեվարված անձանց այցելություն, նրանց ու ընտանիքների միջև կապի ապահովում և այլն:
«Եթե մենք 2021 թվականն այս տեմպերով փակենք, ունենալու ենք մոտավորապես 40 տոկոս, այսինքն՝ համարյա ամեն երկրորդ մարդը մեր երկրում դառնալու է աղքատ, և սա արդեն հումանիտար աղետն է»:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի ակտիվները մարտ ամսի առաջին կեսին գերազանցել են 200 միլիարդ ՀՀ դրամը։ Նշված միջոցներից մոտ 44 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում, իսկ շուրջ 157 միլիարդը կազմում են կուտակային հատկացումները:
«Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով, և առևտրի շրջանառությունն առաջին եռամսյակի տվյալներով և մարտ ամսվա տվյալը նույնպես առանձին վերցրած էական աճ է արձանագրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
1 մլն դրամից ավել պետական գնումներին մասնակցած կողմը կկարողանա օգտվել սուբսիդիաներից. Բրուտյան
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 31-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ակբա բանկը և ֆինանսական խմբի մյուս անդամները՝ ԱԳԲԱ Լիզինգն ու Ամունդի-ԱԿԲԱ-ն միայն վերջին ամիսների ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել են ավելի քան 130 միլիոն դրամ:
Եվրասիական զարգացման բանկը, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, պատրաստում է թվային անձնագրեր անդամ երկրների համար:
Էկոնոմիկայի նախարարը հերթական սկանդալային հայտարարությունն արեց՝ այս անգամ զբոսաշրջության սպասվող աճերի վերաբերյալ, ու մի կողմ քաշվեց։ Հետո շատերը սկսեցին գլուխ ջարդել՝ նախարարի հայտարարության հիմքերը գտնելու համար, բայց չեն գտնում։
Կենտրոնական բանկը հրապարակել է «Գնաճի հաշվետվություն. Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ., Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը», որտեղ նշվում է, թե ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում։
Նախորդ տարի պոպուլիստական վառ փաթեթավորմամբ մեկնարկած «հակաճգնաժամային» երկրորդ միջոցառումը նպատակ ուներ չեզոքացնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները գյուղատնտեսության ոլորտում։