Բաժիններ՝

Խոսում են թվերը

2021թ. հունվարը 2020թ. հունվարի համեմատ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով,

Արդյունաբերության ոլորտը կրճատվել է 11 տոկոսով,

Առևտրի շրջանառությունը կրճատվել է 15,1 տոկոսով,

Ծառայությունների ոլորտը կրճատվել է 10,3 տոկոսով,

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 17 տոկոսով,

Արտահանումը կրճատվել է 11,3 տոկոսով,

Ներմուծումը կրճատվել է 20 տոկոսով,

ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով,

Գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,5 տոկոս (փետրվարին՝ 5,3 տոկոս),

Սննդամթերքի գնաճը՝ 6,6 տոկոս (փետրվարին՝ 8,1 տոկոս),

Միջին անվանական աշխատավարձը նվազել է 3,7 տոկոսով,

Պետական հատվածի աշխատավարձը չի նվազել՝ պարգևատրումների հաշվին,

Միջին իրական աշխատավարձերը նվազել են առնվազն 8,2 տոկոսով,

Արտաքին պետական պարտքն ավելացել է 750 մլն ԱՄՆ դոլարով։

2021թ. հունվար-փետրվարը 2020թ. հունվար-փետրվարի համեմատ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,7 տոկոսով,

Արդյունաբերության ոլորտը կրճատվել է 8 տոկոսով,

Առևտրի շրջանառությունը կրճատվել է 11,3 տոկոսով,

Ծառայությունների ոլորտը կրճատվել է 12,5 տոկոսով,

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 12,2 տոկոսով,

Արտահանումը կրճատվել է 5,5 տոկոսով,

Ներմուծումը կրճատվել է 15,8 տոկոսով,

ՀՀ դրամն արժեզրկվել է 10-11 տոկոսով,

Գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,9 տոկոս,

Սննդամթերքի գնաճը կազմել է 7,3 տոկոս,

Առաջին անհրաժեշտության ապրանքների գների միջին աճը՝ 25-30 տոկոս,

Միջին անվանական աշխատավարձը ոչ պետական հատվածում աճել է 0,4 տոկոսով (ակնհայտ թվանկարչություն),

Միջին անվանական աշխատավարձը պետական հատվածում աճել է 2,2 տոկոսով՝ շարունակվող պարգևատրումների հաշվին,

Միջին իրական աշխատավարձերը նվազել են առնվազն 5-7 տոկոսով։ 

ՀՆԱ-ն (մլն դրամ)

տարի բացարձակ արժեք նախորդ տարվա համեմատ (տոկոս)
2020թ. 6183742.1 – 7,6
2019թ. 6569030.8 + 7,6
2018թ. 6017035.2 + 5,2
2017թ. 5564493.3 + 7,5

 ՀՀ պետական պարտքը տարվա վերջի դրությամբ (մլն դրամ)

2020թ.՝   4 164 251.3

2019թ.՝   3 512 006.7

2018թ.՝   3 348 765.3

2017թ.՝   3 279 584.6

Այսպիսով, 2017-2020թթ. պետական պարտքն աճել է 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով։

 Մինչև պատերազմը 2020թ. առաջին 9-ը ամիսներին (վերջին հրապարակում)․

Զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 47000-ով

Աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5000-ով

Արտագաղթել են զբաղվածությունը կորցրածներից 5000-ը

Նպաստառու են դարձել զբաղվածությունը կորցրած անձանցից 28000-ը

Թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է 3 անգամ։

2020թ. առաջին 9-ը ամիսները՝ 2019թ. առաջին 9-ը ամիսների համեմատ (վերջին հրապարակում)․

Օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը (եկած – գնացած) նվազել է 85,2 միլիարդ դրամով (177,5 միլիոն ԱՄՆ դոլարով) կամ 2,6 անգամ

Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (եկած – գնացած) նվազել է 38,1 միլիարդ դրամով (79,4 միլիոն դոլարով) կամ 123 անգամ։

Ամփոփում մեր երկրի տնտեսությունը հյուծվում է օր-օրի՝ թողնելով սոցիալական անդառնալի հետևանքներ՝ կյանքի որակի անկում, աղքատների և ծայրահեղ աղքատների թվի կայուն աճ ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս