Մեր երկրի կուտակած պետական պարտքը սպասարկելու համար տարեկան միլիարդավոր դրամներ են հատկացվում։ Այդ գումարները դուրս են գալիս պետական գանձարանից։ Միայն պարտքի տոկոսների վճարումը հաջորդ տարի կպահանջի բյուջեի ծախսերի գրեթե 10,4 տոկոսը։ Չհաշված մայր գումարների մարումը, ինչն անհամեմատ ավելի մեծ բեռ է։
Տնտեսությամբ հետաքրքրվողների սպասումն այս պարագային առանձնակի էր: Մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը 2020թ․ հոկտեմբերին ներկայացնող հաշվետվությունը պատերազմի հետքը պիտի ունենար: Բայց այս հաշվետվությունը ևս ընդգծեց մի քանի բան, որ հայտնի էր ի սկզբանե: Նախ՝ այն, որ տնտեսությունն էական որևէ փոփոխություն չի կրել:
Չնայած հասարակության շրջանում օր օրի ահագնացող դժգոհությանը, Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ ինքնակամ հեռանալ իշխանությունից։ Մյուս կողմից՝ նրան հրաժարական պարտադրելու շատ մեծ հնարավորություններ այս պահին չեն երևում, որքան էլ դրա համար առկա են բոլոր պայմանները. իշխանությունը լիակատար ձախողում է արձանագրել բոլոր ոլորտներում։
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական բյուջեի կատարման 10 ամիսների հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունն առանձնահատուկ է նրանով, որ դրանում տեղ են գտել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակություններից պետական բյուջեին նվիրաբերված գումարները։ Խոսքը շուրջ 52 մլրդ դրամի մասին է։
Լայն սպառման ապրանքները Հայաստանում սկսել են համատարած թանկանալ։ Թե դա ինչի հետ է կապվում, դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ՝ արձանագրենք մեկ այլ կարևոր հանգամանք. թանկացումները տեղի են ունենում սպառողների եկամուտների նվազման պայմաններում։
Յունիբանկը բարելավել է «Դասական» ավանդի պայմանները և բարձրացրել տոկոսադրույքները՝ ՀՀ դրամի համար այն սահմանելով մինչև 10.25% տարեկան:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները։ Այն ոչ միայն և ոչ այնքան պատերազմի և COVID-19-ի արդյունք է, այլև ՀՀ կառավարության և ԿԲ պոպուլիստական, անհեռատեսական քաղաքականության։ Քանի տարի է ասում ենք, գլոբալ աշխարհում ճիշտ է ազգային արժույթի փոխանակարժեքի մշտական և սահուն իջեցումը (օրինակ, տարեկան 8-10 դրամով)։ Ո՞ւմ և ի՞նչի համար էր ՀՀ ԿԲ-ի վերջին 2.5 տարիների ընթացքում «կայունացրել» դրամը։ Բացատրությունը մեկն է. աչքակապություն և պոպուլիզմ։ Այս պայմաններում դրամի փոխանակարժեքը պարբերաբար գահավիժում է։ Մեր օրերի տնտեսական ճգնաժամի կվինտէսենցիան կրկին փոխանակարժեքն է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), 1995-1999թթ. ԱԺ պատգամավոր և ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, Բանկերի միության նախկին նախագահ, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն պետական հիմնադրամի տնօրեն տնտեսագետ Արմեն Եղիազարյանն է:
Վահե Դանիելյանն անդրադառնալով տարեսկզբից առկա խնդիրներին՝ արձանագրեց. «Ահավոր տարի էր. մեր տնտեսությանը կրկնակի վնաս հասցրեց թե՛ պատերազմը, թե՛ կորոնավիրուս: Որ քաղաքում քայլում եք, դուք էլ նկատած կլինեք, թե ինչքան են շատանում այն տարածքները, որոնք վարձով են տրվում: Այսինքն՝ ինչ-որ բիզնես է եղել, որը փակվել է: Կոնկրետ թվեր դեռ չեմ կարող ասել. Կադաստրի կոմիտեն կտա այդ թվերը, բայց երբ ուղղակի նայում ես, պարզ է դառնում իրավիճակը»:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ծավալով` իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների լայն հնարավորություններ:
Հայաստանում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 13.9% և 23.8%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 15.6% և 25.2%-ով։
Դեկտեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 3.29 դրամով և կազմել 518.77 դրամ, եվրոյի փոխարժեքը՝ 2.95 դրամով և կազմել 627.92 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 0.03 դրամով և կազմել 7.06 դրամ:
ԱԺ–ն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց խորհրդարանի՝ դեկտեմբերի 10-ի լիագումար նիստում քվեարկությամբ՝ ստանալով 84 կողմ, 14 դեմ ձայներ:
Չնայած Ամուլսարի ծրագրի շուրջ վերջին 2,5 տարվա ընթացքում տիրող անպատիժ ապօրինություններին` «Լիդիան Արմենիան» այս ողջ ընթացքում շարունակել է բարեխղճորեն կատարել իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները: 2020թ. ընթացքում «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հարակից համայնքների բյուջեներ է վճարել ընդհանուր 921 205 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից`
Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դոլարի վաճառքի գինն անցավ 520 դրամը, ձվի գինը հասավ համարյա 80 դրամի, ձեթի գինն անցավ 700 դրամը: Սրան գումարենք պետական պարտատոմսերի երկրորդ թերտեղաբաշխումը (ներդրողները կառավարությանը պարտք չեն տալիս):
Ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքը, որը գլխավորում է Tesla եւ SpaceX ընկերությունները, բարձրացել է Forbes հանդեսի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարանիշի երկրորդ հորիզոնականը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, Բանկի քարտապաններին առաջարկում է օգտվել մի շարք առավելություններից:
Ամերիաբանկը շարունակում է ներդնել և գործարկել բանկային հեռավար ծառայություններ, որոնց նպատակն է բոլոր հաճախորդների համար ստեղծել առավել հարմարավետ և ժամանակակից լուծումներ:
Պետական համակարգում որքան մարդ է պարգևավճար ստացել և որքան է կազմել պարգևավճարի չափը
Պետական պարտքը չափազանց զգայուն հարց է, հատկապես, երբ պետությունն ունի ոչ ներդրումային վարկանիշ. Ջանջուղազյան
2 անգամ դիմել ենք ԱԺ-ին բյուջեում փոփոխության համար. ծախսերի կրճատման առաջարկ չի քննարկվել. Ջանջուղազյան
Հարկային եկամուտները 2019 թ. նախորդող տարվա նկատմամբ աճել են 16 տոկոսով
Օտարերկրյա ներդրումները 2017թ. եղել են 222 մլն դոլար, 2019թ.’ 397 մլն դոլար. Ջանջուղազյան
ՍՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբեր Ռոսսը կարծում է, որ Չինաստանն իրենից ներկայացնում է հիմնական ռազմական եւ տնտեսական սպառնալիքն Ասիայի տարածաշրջանում:
Անցնող տարին իր անջնջելի հետքն է թողնում: 2020-ը սկսվեց համաշխարհային պանդեմիայով և ավարտվեց Արցախյան երկրորդ պատերազմով:
Հայաստանում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.8% գնաճ:
ԱԿԲԱ Բանկը և VISA միջազգային վճարային համակարգը ACBA Digital հավելվածի միջոցով Հայաստանում առաջին անգամ գործարկել են վճարումների նորարարական համակարգ` NFC հնարավորությամբ: Ներդրված նոր տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում կանխիկացում կամ անկանխիկ վճարումներ կատարել բջջային հեռախոսի միջոցով՝ պարզապես այն մոտեցնելով բանկի բանկոմատի վրա պատկերված NFC նշանին կամ POS տերմինալին: Համակարգը ստեղծված է Visa Token ծառայության հիման վրա և այժմ հասանելի է միայն Անդրոիդ օպերացիոն համակարգի բջջային հեռախոսների և Բանկի VISA քարտապանների համար։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է «Ջիջի» ՓԲԸ և «Էսէֆէլ» ՍՊԸ հիմնադիր ղեկավարներ Խաչատուր Գրիգորյանին և Արսեն Գևորգյանին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: