Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ մեկ տարի հետո ներմուծվող թռնչամսի նկատմամբ մաքսատուրքի բարձրացման շնորհիվ Հայաստանում թռնչամսի արտադրությունը կդառնա շատ գրացիչ բիզնես:
«Այն, ինչ մենք կորցրեցինք Ղարաբաղի պատերազմում՝ հողը չհաշված, կազմում է 8 միլիարդ դոլար: Հողի գին ես չգիտեմ՝ ոնց չափես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Եվ մենք շատ կարճ ժամանակ անց՝ մոտ մեկ-երկու ամիս հետո արդեն ունենալու ենք համատարած տնտեսական- սոցիալական խորը ճգնաժամ՝ իր բոլոր հետևանքներով՝ աղքատության մակարդակի ավելացում, ծայրահեղ աղքատների թվի աճ, տնտեսական անկման խորացում, ազգային արժույթի արժեզրկման շարունակություն, գնաճ և այլ բացասական հետևանքներ: Անհրաժեշտ է արմատական փոփոխություններով անցնել ռազմականին մոտ կարգապահությամբ տնտեսական կարգավորման և հակաճգնաժամային կառավարման»:
Մինչ Նիկոլ Փաշինյանն ամուր կառչած է մնում իր աթոռին և չի ուզում հեռանալ, իսկ կառավարությունը պարզապես անգործության է մատնված, Հայաստանի տնտեսության վիճակն օր օրի վատանում է։ Տնտեսական անկումը հետպատերազմյան շրջանում շարունակում է խորանալ։
Համավարակը ազդել է ռազմավարական այնպիսի նշանակություն ունեցող տնտեսական ոլորտների գործունեության վրա, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, շինարարությունը, առևտուրը, զբոսաշրջությունը, ծառայությունների ոլորտը և բազմաթիվ այլ ոլորտներ: Այս պայմաններում Բանկի համար առաջնահերթ խնդիր դարձավ իր հաճախորդներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը: Հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում՝ Բանկը վերաձևակերպել է ֆիզիկական անձանց ավելի քան 160 հազ. վարկեր՝ 4,8 մլրդ ՀՀ դրամի չափով և կորպորատիվ հաճախորդների 1,3 հազ. վարկեր՝ 400 մլն. ՀՀ դրամ հետաձգված վճարումներով:
Կցանկանայի անդրադառնալ երկու կարևոր խնդիրների և հասկանալ ՀՀ Կառավարության դիրքորոշումն այս խնդիրների լուծման վերաբերյալ և առանձին որոշումների ընդունման տրամաբանությունը։ Մասնավորապես, կցանկանայի անդրադառնալ սակագների սպասվող էական բարձրացմանը, ի հավելումն ՀԾԿՀ կողմից 2021 թվականի համար արդեն իսկ հայտարարված բարձրացմանը, և վերականգվող էներգետիկայի ոլորտում տեղի ունեցող անհասկանալի զարգացումներին։
«2020 թվականը դառնալու է թերահավատների հուսավառվելու և հավատավորների թռիչքի տարի, Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի»,- սա մի հատված է Նիկոլ Փաշինյանի անցած տարվա տարեմուտի ուղերձից։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար:
Հանրապետությունում վերջին մի քանի օրերին արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ։
Նախկին հազարի փոխարեն՝ Հիմնադրամի նվազագույն վճարը կդառնա 1,5 հազար։ Բայց դա կվերաբերի մինչև 100 հազար դրամ ստացողներին։ Մինչև 200 հազար ստացողները կվճարեն կրկնակի, և այդպես շարունակ։ Աշխատավարձի աճին զուգընթաց՝ կավելանա նաև Հիմնադրամին վճարվող գումարը։
«Կարող է գնալ ներքին պարտքի թողարկման, որը ԿԲ-ն կգնի և կապահովի լրացուցիչ լիկվիդայնություն։ Այո՛, Կառավարությունը գնալու է այդ ճանապահով։ Այս կառավարությունը որպեսզի կարողանա իր ռեյտինգը կարգի բերել, գնալու է ամբոխահաճո քայլերի և մեր վիճակն ավելի է ծանրացնելու»,- ասաց Վարդան Արամյանը։
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել, տեղեկացնում է Կառավարության կայքը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փետրվարի 1-ից սպառողների մի մասին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնել, որպեսզի էլեկտրաէներգետիկական համակարգում ֆինանսական ճեղքվածք չառաջանա։ ՀԾԿՀ աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2020թ. վերջին աշխատանքային օր է հայտարարում դեկտեմբերի 30-ը: Բանկի բոլոր 73 մասնաճյուղերը դեկտեմբերի 30-ին աշխատելու են ամբողջական աշխատանքային օրով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն դեկտեմբերի 31-ին` Ամանորի նախօրեին, առավոտյան ժամը 9:00-ից մինչև 16:00-ն, ապառիկ գնումներ կատարել Բանկի ավելի քան 300 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում` ամբողջ Հայաստանի տարածքում:
Կոնվերս Բանկի որոշ մասնաճյուղեր աշխատելու են նաեւ Ամանորի եւ Սուրբ ծննդյան կապակցությամբ հայտարարված ոչ աշխատանքային օրերին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԿԺԴՀ-ի իշխանություններն սկսել են արգելել հաշվարկների ժամանակ կայուն արտարժույթի գործածումը, թեեւ մինչեւ հիմա դրա կիրառումը երկրում փաստորեն չի սահմանափակվել:
2020թ. արդյունքներով Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհեց «Քարտային չեմպիոն» (Card Rewards Champion) մրցանակը՝ #վճարիրքարտով ակցիայի տպավորիչ արդյունքների համար: Մրցանակը Բանկին հանձնվեց Visa-ի կողմից թվային հարթակում կազմակերպված ամենամյա ամանորյա արարողության շրջանակներում:
Լիդիան Արմենիան շարունակում է այս բարդ հետպատերազմյան օրերին իր աջակցությունը ցուցաբերել մեր համայնքներին լուծելու այստեղ ապաստանած արցախցի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները: Երեկ ընկերության ներկայացուցիչները սննդի հերթական խմբաքանակը հանձնեցին Ջերմուկի, Զառիթափի և Գորայքի համայնքապետարաններին, որոնք կուղղվեն տարհանված ընտանիքներին:
Հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արագ զարգացումը և բանկային շուկայում թվայնացման միտումները՝ 2020 թ.-ի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց նորարարական ծառայություն՝ էլեկտրոնային ստորագրությունների կիրառում հաճախորդների կողմից վարկային փաստաթղթերի ստորագրման գործընթացում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ֆրանկֆուրտի ֆոնդային սակարանի DAX հիմնական ինդեքսը, որը ներառում է Գերմանիայի 30 խոշորագույն բաժնետիրական ընկերություններ, դեկտեմբերի 28-ին սակարկությունների առաջին ժամերին աճել է 1,2 տոկոսով՝ մինչեւ իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակ՝ 13 753,37 կետ:
Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում՝ 3 դրամի չափով, սակայն այս փոփոխությունը կվերաբերի միայն բնակիչ սպառողների 10 տոկոսին, բիզնեսին, որոնք սպառում են ամսական 400 կվտ/ժամից ավելի էլեկտրաէներգիա:
«Իմ քայլը» հետաձգում է իր իսկ ընդունած օրենքի կարգավորումը՝ հարկեր հավաքելու և աշխատատեղեր չկորցնելու համար
Որքան էլ առկա բարձր ռիսկերի պարագայում ավանադատուների մտահոգությունները կարելի է հասկանալ, այնուհանդերձ ավանդների դուրսբերումը բանկային համակարգից ամենևին էլ ցանկալի երևույթ չէ։ Առավել ևս, որ խնայողությունները Հայաստանում ապահովագրված են. դրամային խնայողությունների դեպքում երաշխավորված է մինչև 16 միլիոնը, իսկ տարադրամայինի դեպքում՝ մինչև 7 մլն դրամը։
Հայաստանի արտաքին առևտրի վիճակն այս տարի խայտառակ վատ է։ Արտաքին առևտուրը կրճատվել է գրեթե 12 տոկոսով։ Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Արտահանումն իջել է՝ 4,4, ներմուծումը՝ ավելի քան 15 տոկոսով։
Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։
Ֆինանսների նախարարությունը հետաձգել է «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքած 8 միլիարդ դրամի բյուջետային վարկի՝ պայմանագրով նախատեսված մարման ժամկետը հետաձգվել է՝ 2022-2026 թվականը։