ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր գործընկերների շրջանակը և զարգացնել ավտովարկավորման հնարավորությունները՝ հաճախորդներին ներկայացնելով ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռք բերման գրավիչ առաջարկներ:
Հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին՝ Նիկոլ Փաշինյանը հերթական ապտակն է հասցնում տնտեսությանը։ Որքան էլ համարենք, որ առկա ներքաղաքական լարվածությունը թուլացնելու ճանապարհներից մեկն արտահերթ ընտրություններն են, այնուհանդերձ, այս իրավիճակում ընտրությունների գնալը վատագույն տարբերակն է տնտեսության համար։
Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի նկատմամբ աճել է 19.3 տոկոսով, ընդ որում` արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին՝ կազմելով 43 մլն 653.1 հազար դոլար:
«Տնտեսական հեղափոխություն իրականացնող երկրում ներդրումներ չկան, փողը հոսում է դուրս». Միքայել Մելքումյան
Ոգեշնչմամբ ու մեծ նպատակով… Երեք-չորս տարում քարքարոտ տարածքը ինտենսիվ գյուղատնտեսության համար դարձավ պիտանի և պտղաբեր։
Raiffeisen Bank International ավստրիական բանկը միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» (STP Quality Award) մրցանակը:
Կանանց տոների ընթացքում Կոնվերս Բանկի բոլոր Woman’s Card քարտապանները, կատարելով 20.000 եւ ավելի դրամի չափով անկանխիկ գնումներ ցանկացած վաճառակետում, կդառնան Cashback-ի մասնակից: Գնումների արդյունքում նրանք կարող են հետ ստանալ մինչեւ 50.000 դրամ:
Յունիբանկի դրամային պարտատոմսերի 13-րդ թողարկումը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում։ Թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10,5% տարեկան: Հաշվի առնելով ներդրողների մեծ պահանջարկը՝ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտեց ժամկետից շուտ:
Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին՝ Նաջի Աղբալին մարտի 20-ին ազատելու՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումից հետո երկրի ազգային արժույթը՝ թուրքական լիրան 14 տոկոսով անկում է ապրել՝ հասնելով 8.4 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց:
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ներդրումային մի շարք ծրագրեր քննարկման փուլում են` ինչպես գաղափարները, այնպես էլ քայլերը։
2021 թվականին համաշխարհային տնտեսության աճը կարող է անցյալ տարվա համեմատությամբ կազմել 4,7 տոկոս:
Պետական պարտքի աճի ցուցանիշով Նիկոլ Փաշինյանը հակառեկորդ է սահմանել։ Մեկ տարվա կտրվածքով պարտքը երբևէ այդքան չէր ավելացել։
Տարիներ շարունակ դրամի կայունությունը եղել է Հայաստանում սոցիալական միջավայրի վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Սպառողների եկամուտների դանդաղ աճի պայմաններում ազգային արժույթի կայունությունը հնարավորություն է տվել զսպել ներմուծվող ապրանքների գների բարձրացումը՝ թուլացնելով սոցիալական լարվածությունը։
Իհարկե, իշխանությունները կգերադասեն մեղքը բարդել հասարակության վրա, որ «մոռացել է» դիմակ-ալկոգել կանխարգելիչ կանոնները: Ճիշտ այնպես, ինչպես իշխանություններն են մոռացել հետևել, որ հասարակությունը պահպանի այդ կանոնները: Սեփական անգործությունն ուրիշի վրա բարդելն ավելի հեշտ է:
«Ներկայումս իրականացվում է ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը, և այդ ազատականացման ծրագրի շրջանակներում առավել քան կանխատեսելի է, որ ՀՀ-ում գործող էլեկտրաէներգետիկ օպերատորը սկսելու է էլեկտրաէներգիա ներկրել Վրաստանից, որն ավելի էժան է լինելու: Հայաստանում էլեկտրաէներգիայի արժեքն աճում է. այս իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի այդ ինքնարժեքը նվազեցնեն և փորձեն դիրքավորվել արտաքին շուկաներում՝ որպես խաղացող:
Չինաստանի առեւտրային կազմակերպությունների հիմնական կապիտալում ներդրումները, բացառությամբ ագրարային տնային տնտեսությունների, ընթացիկ տարվա առաջին երկու ամսում տարեկան հաշվարկով աճել են 35 տոկոսով՝ մինչեւ 4, 523 տրիլիոն յուան (շուրջ 695,85 միլիարդ դոլար):
Ռուսաստանը 2021 թվականի հունվարին արտահանել է 13,73 տոննա չմշակված ոսկի, ինչը 1,5 անգամ ավելի է, քան 2020 թվականի հունվարին: Ըստ որում դրամական արտահայտությամբ արտահանումն աճել է կրկնապատիկ՝ մինչեւ 812 միլիոն դոլար, հետեւում է Դաշնային մաքսային ծառայության տվյալներից։
Նավթի գլոբալ պահանջարկի վերականգնում մինչեւ մինչճգնաժամային մակարակ տեղի կունենա 2023 թվականից ոչ շուտ:
ԿԲ-ն շատ ավելի համեստ սպասումներ ունի Հայաստանի այս տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ, քան կարծում է էկոնոմիկայի նախարարը։ Ավելին, վերջերս Կենտրոնական բանկը հերթական անգամ վերանայել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը և կրկին նվազեցրել։
Պատվաստումները մեր երկրում մշտապես կատարվում են ըստ ցանկության ու պարտադրանք չկա: Ինչ վերաբերում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, ես կարող եմ ասել, որ այն կրում է կամավորության բնույթ:
Ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերլուծության, 2021թ․ հունվարին Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործարքները 22,4 տոկոսով ավելի քիչ են՝ անցած տարվա հունվարի, և 44,6 տոկոսով՝ դեկտեմբերի համեմատ։ Ոլորտի փորձագետները նշում են վարձակալության ու վաճառքի շուկայում գնանկման մասին:
Հայաստանի բանկերի միությունը Հաճախորդի միջազգային օրվա առիթով ներկայացնում է տվյալներ ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների և նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Արդիս» ՍՊԸ-ն 2019 թվականից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:
168.am-ի հետ զրույցում Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը շեշտեց՝ գազի հարցը բացառապես քաղաքական է, և հենց քաղաքական նպատակադրումներից ելնելով էլ Հայաստանի հետ, թերևս առաջին անգամ, «Գազպրոմ»-ը պայմանագիր է կնքել ընդամենը երեք ամսով:
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը նախորդ տարի աճել է շուրջ 7000 տոննայով:
Նման մտավախության համար որևէ, անգամ տեսական հիմքեր առկա չեն: Նախևառաջ՝ Ռեեստրը չի ներառելու ֆինանսական հոսքերի վերաբերյալ տվյալներ, բացի այդ՝ Ռեեստրի գործարկումը բանկային գաղտնիքի պահպանման ռեժիմի որևէ փոփոխության չի հանգեցնելու: Ըստ այդմ, Ռեեստրի ստեղծումն ինքնին հաճախորդների վստահության կամ ֆինանսական հոսքերի վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Ավելին, Ռեեստրի ներդրումը նպաստելու է բանկային գաղտնիքի ավելի արդյունավետ պահպանմանը, հետևաբար՝ նաև ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությանը՝ հաշվի առնելով, որ նվազեցվելու են տեղեկությունների արտահոսքի հետ կապված հնարավոր ռիսկերը:
Սպառվում է ռուսական գազի ներմուծման գնի շուրջ վարվող բանակցությունների համար տրված եռամսյա ժամկետը։ Անցած տարվա վերջին, ինչպես հայտնի է, «Գազպրոմը» հայտարարեց Հայաստան գազի մատակարարման գործող պայմանագիրը 3 ամսով երկարաձգելու մասին։
Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը:
168.am-ը սկանդալային բացահայտում էր արել, որոնք անուղղակիորեն ապացուցում էին, որ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ․ ըստ էության, հրահանգավորում գործով քննիչ Արթուր Այվազյանին։
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը կոչված է բացահայտելու տնտեսական մրցակցության խախտումները, դարձել է գների բարձրացումներն արդարացնող և հիմնավորող մարմին։ Ներկայացնում է վերլուծություններ այս կամ այն շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունների վերաբերյալ, իսկ վերջում եզրակացնում, որ ամեն ինչ օրենքի ու օրինականության սահմաններում է։