«Թուրքիայում մայիսին գնաճը կհասնի առավելագույնը 75%-ի». HSBC բանկ

Բրիտանական «HSBC» բանկը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույց, որտեղ նշվում է, որ Թուրքիայում մայիսին գնաճը կհասնի առավելագույնը 75%-ի։ Նշվում է, որ 2024-ի վերջի համար գնաճի կանխատեսնումները պահպանվում են 48%։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայի նկատմամբ ներդրողների տրամադրվածության զգալի բարելավում է նկատվել ու թեև ռիսկերը շարունակվում են ներդրողները ունեն կառուցողական հայացքներ և ակնկալվում է, որ քաղաքականության վերջին կարգավորումները կտան իրենց պտուղները։

Իսկ ըստ ամերիկյան «Bloomberg»-ի զեկույցի՝ կա ընդհանուր համաձայնություն, որ քաղաքականության մշակողներին հաջողվել է տնտեսությունը դնել կայուն ուղղու վրա։ Թեև գնահատվում է, որ այս տարի ընթացիկ հաշվի դեֆիցիտը կարող է կազմել մոտ 30 միլիարդ դոլար նշվել է, որ լիրայի (թուրքական արժույթ) կայունացումը և կենտրոնական բանկի պահուստների բարելավումը հանգստացրել են ներդրողներին արտաքին դինամիկայի հարցում:

Տեսանյութեր

Լրահոս