Ռուսաստանի փոխվարչապետ. Հայաստանի հետ առեւտրում խափանումներ չկան
Հայաստանի և Ռուսաստանի միջև առեւտրի խափանումներ չկան։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Բացարձակապես ոչ մի խափանում չկա։ «Վերին Լարսը» աշխատում է նորմալ։ Առեւտրում, տնտեսությունում, ամեն բան նորմալ է»,- ասել է Օվերչուկը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք խափանումներ կան Հայաստանի հետ առեւտրում։
Փոխվարչապետը չի կոնկրետացրել, թե նախատեսվում են արդյոք շփումներ հայկական կողմի հետ Մինսկում, Եվրասիական միջկառավարական խորհրդի հունիսի սկզբին կայանալիք նիստի շրջանակում։
«Կլինի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, այնտեղ կլինի հայկական պատվիրակությունը»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով համապատասխան հարցին։