Ցանկացած բան, որը կարող է սպառողի մոտ թյուր տպավորություն կամ ապակողմնորոշում առաջացնել, մրցակցային օրենսդրության տեսանկյունից հանգեցնում է անբարեխիղճ մրցակցության՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ։
«Moody’s» միջազգային վարկանիշային գործակալությունը զեկույց է պատրաստել 2024-2025 համաշխարհային տնտեսության մակրո ցուցանիշների վերաբերյալ:
ԱՏՄ պետություններում բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազրկության թիվը 2023 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 14,2%-ով։
6,7 միլիարդ դոլար պետական պարտքով Հայաստանի իշխանությունը ստանձնած Փաշինյանն իր պաշտոնավարման 5.5 տարում Հայաստանի պետական պարտքը հասցրել է 11 միլիարդ դոլարի՝ այս կամ այն ծրագրի համար վերցված վարկային համաձայնագրերով, և ոչ միայն։
«Երբ խոսում ենք էներգետիկ անվտանգության մասին, պետք է հասկանանք՝ գազն ինքնին քաղաքականություն է, անվտանգային հարց է։ Կարծում եմ՝ փոխնախարարը, ով հայտարարել է Ադրբեջանից գազ գնելու մասին, կատարել է հանձնարարություն։ Նպատակն էժան հակառուսական ռևերանսներ անելն է, հաթաթաներ տալը։ Ադրբեջանից գազ գնել նախ այս պահին հնարավոր չէ, բացի դրանից, ուղղակի չի՛ կարելի»։
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանն է:
«Հայտարարում են դպրոց և մանկապարտեզ կառուցելու մասին. սա ապագա ընտրություններին ձայներ հավաքելու համար արված քայլ է՝ նրանք էլեկտորատ են հավաքում։ Ընտրություններին ձայներ հավաքելու համար է նաև, որ մարզերում չեն հարկում առևտրականներին»,- ասաց Սարգսյանը։
ՀՀ ֆինանսների նախարարի նախկին առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի գնահատմամբ՝ 2024 թվականի բյուջեի նախագծով եկամտային և ծախսային քաղաքականության բնագավառներում, բացի քանակական ավելացումներից, անելիքների տեսակետից էական կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ տեսանելի չեն:
«Սքայ Ագրո» ընկերությունը Հայաստանում առաջինն է, որ գյուղատնտեսության մեջ կիրառում է գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր՝ ագրոդրոններ։
Հայաստանն այս տարվա 9 ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, արտահանել է 5 մլրդ 120 մլն 624.3 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 44.8 տոկոսով․ արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. հոկտեմբերը 2022թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.3%:
Նիկոլ Փաշինյանի ու իր ղեկավարած կառավարության ձախողումների շարքը շատ ընդգրկուն է, գրեթե ամեն տեղ դա կարելի է տեսնել։ Ձախողել են ամբողջ պետական կառավարումը, միտումնավոր կամ չիմացությամբ՝ քանդել են պետական ինստիտուտները, որի հետևանք է նաև այն, որում այսօր հայտնվել է Հայաստանը՝ իր անվտանգային բազմաթիվ խնդիրներով ու երկրի գլխին կախված սպառնալիքներով։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի պատասխանատու, պետնախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին անդրադարձել է Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև առկա առևտրաշրջանառության ծավալներին:
«Ինչպես միշտ, մեր տնտեսությունն արագ է արձագանքում արտաքին գնաճային ճնշումների ազդեցություններին, իսկ վերջին ժամանակահատվածում համաշխարհային տնտեսությունից խիստ գնաճային ճնշումները նվազեցին:
Տավուշի Աղավնավանքում զբոսաշրջիկների սիրելի կանգառներից մեկը դարձել է «Աղավնատուն» հյուրատունը։ Հյուրատան մի կողմում Դիլիջանի ազգային պարկն է, մյուսում՝ Կարմիր գրքում գրանցված կենիների պուրակը։
Համաշխարհային բանկը սեպտեմբեր ամսվա պարենի գնաճի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Ըստ հրապարակաված տվյալների՝ Արգենտինայից և Վենեսուելայից հետո Թուրքիան և Լիբանանը դարձել են պարենային ապրանքների ներքին ամենաարագ գնաճ ունեցող երկրները։
Մինչև իշխանության գալը կտրականապես դեմ լինելով պարտքերին կամ գոնե այդպես ներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո անշեղորեն ավելացրել է Հայաստանի պետական պարտքի բեռը։ Նախկին որևէ իշխանության ժամանակ պետական պարտքն այդպիսի արագացված տեմպով չի աճել, ինչպես վերջին հինգ տարիներին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Հայաստանի տնտեսությունն արտաքուստ բարձր աճեր է արձանագրում։ Բայց այդ աճերի իրական պատկերը երևում է խոշոր հարկատուների վճարած հարկերում։ Պետեկամուտների կոմիտեի օրերս հրապարակած այս տարվա ինն ամիսների խոշոր հարկատուների ցանկը մեկ անգամ ևս ցույց է տալիս մեր տնտեսության ողբալի վիճակն ու թշվառությունը։
Չորս ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն ընկել է 2,8 տոկոսային կետով։ Մայիսին տարեկան աճը հասել էր 12,5 տոկոսի, հունիսին իջավ 11,4 տոկոսի, հուլիս-օգոստոսին կազմեց 10,4 տոկոս։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, օրերս նշեց՝ 2024 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ, ՀՆԱ-ում հասնում են 6,6 տոկոսի. 2023 թվականի նկատմամբ այն աճում է 0,7 տոկոսային կետով:
«Թե՛ նախորդ տարվա բարձր տնտեսական աճը, թե՛ այս տարվա շարունակվող բարձր տնտեսական աճը (իհարկե, նախորդ տարվան զիջող) հիմնականում պայմանավորված է արտաքին գործոնով:
Արդյունաբերությունում, մասնավորապես՝ մշակող արդյունաբերությունում, վերջին ամիսներին տեղի ունեցող ոչ ականջահաճո զարգացումների մասին նրանք նույնքան հետևողականորեն և միասնաբար լռում են։
Ռուսաստանն ավելացրել է Հայաստանի համար բենզինի մատակարարման քվոտան։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ Նախորդ տարիների բյուջեների նման, անշուշտ, այս մեկն էլ հորով-մորով կանեն։ Իշխող քաղաքական խմբակցությունը, շըփ-թըփ անելով, կդակի ու կանցկացնի բյուջեն, բայց խնդիրները դրանից չեն պակասի, մի բան էլ կավելանան։
Հայագիտական հետազոտությունների զարգացման ևաջակցության «Անիվ» հիմնադրամը՝ Բելառուսի Ազգային պատմական արխիվի համագործակցությամբ, պատրաստել և հրատարակել է «Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» մենագրությունը (հեղ.՝ Դ.Վ. Լիսեյչիկով, Ե.Ս. Գլինսկի):
2023 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,1 տոկոս, նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական զեկուցում:
2020 թվականի պատերազմում Ադրբեջանի հաղթանակից անմիջապես հետո տարածաշրջանը սկսեց պլաններ մշակել ղարաբաղյան հակամարտությունից հետո խաղաղ գոյակցության համար։
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ խոսելով իր հայտարարած՝ Գյումրիում չոր նավահանգիստ կառուցելու մասին, ասաց, որ պատվիրել են և այժմ իրագործման ընթացքում է խորը տեխնիկատնտեսական վերլուծությունը, որն անում է հոլանդական ընկերությունը։