
Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Այս տարվա հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել: Համաշխարհային բանկը հայտնում է, որ 2023 թվականի հոկտեմբերին հաջորդած ժամանակահատվածում գները բարձրացել են առաջին անգամ:
2024 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում գներն աճել են 0.8 տոկոսով: Դրան, ինչպես նշում է ՀԲ-ն, հիմնականում նպաստել է անցյալ տարվա հունիսի համեմատ տրանսպորտային ծախսերի թանկացումը 10.8 տոկոսով: Գնաճը մասամբ մեղմվել է սննդամթերքի գների թեթև նվազմամբ (0.7 տոկոսով):
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին կեսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին հաշվով նվազել է 0.6 տոկոսով:
ՀՀ Կենտրոնական բանկը հունիսի 11-ի նիստում հերթական անգամ նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8 տոկոսի: ՀԲ-ն նշում է, որ այդ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է մինչև 2021 թվականի խստացումը ՀՀ ԿԲ-ի սահմանված 5 տոկոս դրույքը: