Հոկտեմբերի 1-ին նավթի համաշխարհային գներն աճել են Չինաստանի կողմից նավթամթերքի արտահանումը դադարեցնելու և ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելք լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին տեղեկությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Նորդուզում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Ռեզա Աքբարիի գլխավորությամբ նիստ է անցկացվել, որի ընթացքում քննարկվել և կարծիքներ են փոխանակվել սահմանային բեռնափոխադրումների ծավալի ավելացման, անցակետերում ծառայությունների մակարդակի բարձրացման, տրանսպորտային միջոցների երթևեկության դյուրացման, ինչպես նաև լոգիստիկ ենթակառուցվածքների ու սահմանամերձ տարածքների զարգացման շուրջ։
Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.42 դրամ
Էրեբունի 20/52 հասցեում նորացված ձևաչափով վերաբացվել է Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Սրահը հիմնովին վերանորոգվել է՝ առավել հարմարավետ միջավայրում բաժանորդների արագ և արդյունավետ սպասարկումն ապահովելու համար։
Միացյալ Նահանգներն առաջնահերթություն է տալիս ավելի փոխկապակցված CAMCA տարածաշրջանի տնտեսական և մարդկային ներուժի զարգացմանը․ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող Կենտրոնական Ասիա-Մոնղոլիա-Կովկաս-Աֆղանստան (CAMCA) տարածաշրջանային ֆորումում։
ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը: Հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։
Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կարծիք է հայտնել, որ եթե չլինեին ուկրաինական հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, ապա աշխարհում դիզելային վառելիքի պակաս չէր առաջանա։
4 միլիարդ 69 միլիոն դրամ՝ հերթական «ասֆալտային» փիառի վրա. Կառավարությունը նոր նախագիծ է քննարկում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմանը։
Երրորդ երկրներից դեպի Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր` 6 ամսյա արգելքը վերացվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից՝ հղում անելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալներին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 361.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 363.5 դրամ:
Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։
ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով։ Այս լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել ժամանակավորապես ազատ իրացվելիության կառավարման առավել հարմար ձևաչափ՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական խնդիրներն ու բիզնեսի կարիքները։
Յունիբանկն ընդլայնել է Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունը դարձնելով ավելի հասանելի։ Բանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնը երկուշաբթիից ուրբաթ աշխատում է շուրջօրյա, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 22:00-ն։ Նոր գրաֆիկը հնարավորություն է տալիս հաճախորդներին դիմել Բանկ՝ խորհրդատվություն և աջակցություն ստանալու իրենց հարմար ժամին։
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է արտադրողների կողմից վառելիքի առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելքը։ Այս մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Եվրոպան Իրանի շուրջ հակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համար: Այս մասին հայտնել է Financial Times-ը:
Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։
Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) պատվիրակությունը մասնակցել է բազմակողմ զարգացման առաջատար բանկերի պորտֆելի մոնիթորինգի ստորաբաժանումների ղեկավարների համայնքի հանդիպմանը։
ԱՄՆ-ն հերթական անգամ խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները և նոր սահմանափակումներ է մտցրել կղզի-պետության ֆինանսական գործառնությունների, այդ թվում՝ մասնավոր հատվածի նկատմամբ։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.40 դրամ։
Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։ Միջոցառումը նվիրված էր ժամանակակից թվային տեխնոլոգիաներին և արհեստական բանականությանը։ Ծրագրի նպատակն էր ինտերակտիվ ձևաչափով 7–15 տարեկան երեխաներին ծանոթացնել նոր տեխնոլոգիաների հնարավորություններին, զարգացնել նրանց ստեղծագործական մտածողությունն ու թվային հմտությունները և ցույց տալ, որ թվային միջավայրում կարելի է լինել ոչ միայն բովանդակության սպառող, այլև ստեղծող։
Ի՞նչ ներդրումային գրավչության մասին կարող է խոսք լինել, երբ անհայտ հանգամանքներում կառավարությունը փայ է մտնում խոշոր ընկերություններում ու բաժնեմասեր ստանում։ Ինչո՞ւ պիտի խոշոր սեփականատերերն ինքնակամ իրենց ունեցվածքի մի մասն «անհատույց» փոխանցեն կառավարությանը։ Ո՞րն է սրա տրամաբանությունը։
«Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՓԿ) անդամ և դիտորդ երկրների առևտրի ընդհանուր ծավալը 2025-ին հասել է 1.27 տրիլիոն դոլարի, իսկ համախառն ներքին արդյունքը գերազանցել է 2.4 տրիլիոն դոլարը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է: