Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար-օգոստոսին աճել է 7,3%-ով տարեկան կտրվածքով՝ հունվար-հուլիսի 7,7%-ից հետո։ Հիմնական ներդրումն ունեցել են ծառայությունները (+12,8% տարեկան կտրվածքով), բարձր աճի տեմպեր արձանագրվել են նաև շինարարության (+24,7%) և արդյունաբերության (+7,4%) ոլորտներում։ Դրա մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տեսությունում։
Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը նահանջել է։ Եթե 7 ամսում կազմել էր 7.7 տոկոս, 8 ամսում դարձել է 7.3 տոկոս։ Տնտեսական ակտիվության աճն օգոստոսին 0.4 տոկոսային կետով նվազել է։
168.am-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն աշխարհահռչակ տնտեսագետ, կայուն զարգացման ոլորտի համաշխարհային առաջնորդ և Կոլումբիայի համալսարանի «Երկրի ինստիտուտի» (Earth Institute) տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն է:
Իրաքի ազգային նավագնացային ընկերությունն, ըստ երկրի Տրանսպորտի նախարարության, հոկտեմբերի կեսերին կվերսկսի կանոնավոր առևտրային փոխադրումները Պարսից ծոցի երկրների նավահանգիստների միջև՝ տարածաշրջանում աշխատանքի ավելի քան 50-ամյա դադարից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Թուրքիայում սեպտեմբերին սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 29,7%-ով, հայտնում է Trading Economics-ը՝ վկայակոչելով TurkStat-ի տվյալները։
«Ռոսատոմ»-ը պատրաստ է իր բոլոր տեխնոլոգիաներն ու փորձը կիրառել Հայաստանում գտնվող «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանման նախագծի իրականացման համար․ ТАСС-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Դաշնային բնապահպանական օպերատորը» (ФЭО)։
Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները հասել են այնպիսի փուլի, երբ կողմերի համար հետագա զիջումների գնալը շատ դժվար կլինի։ Ինչպես հաղորդում է India Today-ը, այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը։
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը։
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները պահպանվում են իրենց ռեկորդային բարձր մակարդակի վրա․ կայաններում Ռեգուլյար ԱԻ-92 տեսակի բենզինը վաճառվում է 620 դրամի, իսկ Պրեմիում ԱԻ-95-ը՝ 650 դրամի շրջակայքում։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 361 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 363 դրամ:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.3 տոկոս, իսկ առաջին ութ ամսվա միջին ցուցանիշը սահմանվել է 7.6 տոկոս։
Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անթաքույց հրճվանքով է խոսում այն մասին, որ բնակարանները Հայաստանում թանկացել են։ Բայց չի ասում, որ դրա հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրել են սեփական անկյուն ունենալու հույսը։ Այսօրվա աշխատավարձերով՝ բնակարանի տեր դառնալն անհասանելի երազանք է շատերի համար։ Երևանում բնակարանների գները երբեմն հասնում են եվրոպական որոշ երկրների գներին, չնայած մարդկանց եկամուտները շատ հեռու են եվրոպականից։
Հոկտեմբերի 1-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ 2027-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա՝ սոցիալական փաթեթների չեղարկման և թաղման նպաստների կրճատման հաշվին։ Թաղման նպաստի տարեկան ֆոնդը կազմում է շուրջ 4,4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է կենսաթոշակների ավելացմանը։
Հայաստանին անհրաժեշտ է 1000 ՄՎտ հզորությամբ նոր ատոմակայան, նախօրեին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա պատճառն արհեստական ինտելեկտի ենթակառուցվածքի զարգացումն է։ Դեռ վերջերս իշխանությունները մտածում էին, թե ինչպես տնօրինել էլեկտրաէներգիայի ավելցուկը, այժմ իրավիճակը փոխվում է. Հրազդանում կառուցվող տվյալների կենտրոնի (դատա-կենտրոնի) պահանջած էլեկտրաէներգիան կարող է չբավականացնել։
Կառավարությունը պատրաստվում է հերթական անակնկալը մատուցել քաղաքացիներին։ Գրպանների փողը քչություն է անում. Հիմա էլ աչք են դրել թաղման նպաստների վրա։ Որոշել են հաջորդ բյուջետային տարվանից կտրել թաղման նպաստները, որպեսզի իրենց աշխատավարձերն ավելի շատ բարձրացնեն։
Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը, լավ՝ գնա․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ ժամանակում կսկսեն համալրել ռազմավարական նավթային պաշարները, հայտնում է Reuters-ը։
Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները Միջազգային էներգետիկ գործակալության հետ պայմանավորվել են իրենց ռազմավարական պաշարներից դուրս բերել 100 միլիոն բարել նավթ և նավթամթերք: Մատակարարումները կսկսվեն անմիջապես և կիրականացվեն չորս ամսվա ընթացքում, ասված է պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում:
Իրաքն ու Թուրքիան բանակցություններ են սկսել նավթագազային ոլորտում երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու շուրջ, հայտնում է Իրաքյան լրատվական գործակալությունը (INA):
Reuters-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է շուրջ 30 մլն դոլարի ներդրում ուկրաինացի գործարար Գենադի Բուտկևիչի ներդրումային հարթակում։
Երբ Հայաստանը սկսեց Ադրբեջանից բենզին ու դիզելային վառելիք ներմուծել, դա համընկավ գների նվազման հետ։ Գների նվազումն իշխանությունները վերագրեցին ադրբեջանական վառելիքի ներմուծմանը։
Վրաստանի ազգային բանկը հայտարարել է, որ անցած տարվա ընթացքում Վրաստանի ընդհանուր միջազգային պահուստներն աճել են 1.56 անգամ և հասել են պատմական առավելագույնի՝ 8.14 միլիարդ դոլարի։
Թուրքիայի առևտրի նախարար, պրոֆեսոր Օմեր Բոլաթը հանդիպում է ունեցել բրիտանացի գործընկերոջ՝ Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։ G20-ի առևտրի նախարարների հանդիպման շրջանակում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև Ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման և ներդրումների ծավալների ավելացման հարցերը։
Հոկտեմբերի 1-ին նավթի համաշխարհային գներն աճել են Չինաստանի կողմից նավթամթերքի արտահանումը դադարեցնելու և ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելք լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին տեղեկությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Նորդուզում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Ռեզա Աքբարիի գլխավորությամբ նիստ է անցկացվել, որի ընթացքում քննարկվել և կարծիքներ են փոխանակվել սահմանային բեռնափոխադրումների ծավալի ավելացման, անցակետերում ծառայությունների մակարդակի բարձրացման, տրանսպորտային միջոցների երթևեկության դյուրացման, ինչպես նաև լոգիստիկ ենթակառուցվածքների ու սահմանամերձ տարածքների զարգացման շուրջ։
Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.42 դրամ
Էրեբունի 20/52 հասցեում նորացված ձևաչափով վերաբացվել է Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Սրահը հիմնովին վերանորոգվել է՝ առավել հարմարավետ միջավայրում բաժանորդների արագ և արդյունավետ սպասարկումն ապահովելու համար։