Բաժիններ՝

«Թեթև արդյունաբերության ոլորտում այս տարի մի քիչ շարժ կա». Սուրեն Բեկիրսկի

«ՀՆԱ աճի 10% թիվը ես չեմ կարող ո´չ մեկնաբանել, ո´չ հաստատել, ո´չ հերքել: Բայց անցած տարվա համեմատ այս տարի ավելի աշխույժ է. եթե անցած տարի ուղղակի սպանիչ էր, այս տարի մի քիչ շարժ կա թեթև արդյունաբերության ոլորտում, և դա հիմնականում Ռուսաստանի ուղղությամբ է: Այլ ուղղություններով ո´չ 10, ո´չ էլ 5% ակտիվություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին՝ խոսելով Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին, թե «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 %-ով»:

Ըստ նրա՝ հայկական արտադրանքն ավանդական առումով վատը չէ, ԵԱՏՄ-ում միջին մակարդակի վրա է և ձգտում է մի քիչ ավելի բարձր մակարդակի։ «Որակական, արտադրական, տեխնոլոգիական առումով բավականին տեղ ունենք շուկայում, բայց գնային առումով մրցակցային դիրքերը զիջում ենք: Գնագոյացումը մեզ մոտ խնդրահարույց է, կապված է ոչ արտադրական ծախսերի հետ և գնագոյացման առումով մենք ավելի խոցելի ենք: Բայց որակական ու արտադրական կուլտուրայի առումով մրցակցային շանսերն ավելի լավ են: Մեր ոլորտում ամենամեծ խնդիրը հարկային բեռն է, բայց ոչ թե նույնիսկ հարկերը, որքան այլ զուգահեռ մնացած ծախսերը՝ ապառքներ, տույժեր ու տուգանքեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս