Բաժիններ՝

Ֆինանսիստ Արմեն Փափազյանը՝ Finance for the Future մրցանակի հավակնորդների թվում

Մեր հայրենակից դրամագետ, ֆինանսական խորհդատու Արմեն Փափազյանը հեղինակավոր Finance for the Future մրցանակի հավակնորդների թվում է՝ նորարարական գաղափար (Innovative New Idea) անվանակարգում։

Արմեն Փափազյանը Միացյալ Թագավորությունում գործող Finoptek ստարտափի հիմնադիրն ու տնօրենն է։ Ինչպես նշվում է մրցանակաբաշխության կազմկոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, Արմեն Փափազյանը առաջ է քաշել արժեքի հետ կապված նոր սկզբունք՝ փողի տարածական արժեք (Space Value of Money): «Շատ ուրախ եմ այս նախաձեռնության համար։ Մրցանակաբաշխությունն իրոք եզակի հնարավորություն է՝ տարածական արժեքի օպտիմալացման մոդելը փորձագիտական լսարանին ներկայացնելու համար»,- ասել է գիտնականը։

Finance for the Future մրցանակաբաշխությունն անցկացվում է 2012 թվականից։ Հիմնադիր-կազմակերպիչներն են ICAEW և A4S կազմակերպությունները՝ Deloitte ընկերության հետ համատեղ։

Հաղթողների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 13-ին՝ Լոնդոնում տեղի ունենալիք մրցանակաբաշխության արարողության ժամանակ։

Կարդացեք նաև

Արմեն Փափազյանի հետ հարցազրույցներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031