Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց 30 տոկոսով կրճատել գերատեսչությունների ավիատոմսերի գնման չափաքանակները

ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ 2016թ. պետբյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին ավիատոմսերի գնման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակներ սահմանելու մասին» որոշումը: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հան ձնարարեց շրջանառվող միջոցների չափաքանակները ներկայացվածից կրճատել 30 տոկոսով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ քայլերը պայմանավորված են ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականներով ավիատոմսերի ամրագրման միասնական պետական համակարգի ներդրման միջոցառումների իրականացման շրջանակում վարկային քարտային չափաքանակներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ջանջուղազյանի խոսքով՝ որոշման նպատակն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, կրթության և գիտության, մշակույթի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ ԿԱ ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի, միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության գծով նախատեսված որոշ բյուջետային ծախսերի լիարժեք և արդյունավետ կատարումը:

Լսելով նախագիծը՝ Հ. Աբրահամյանը հանձնարարեց որոշման նախագծով ներկայացված ՀՀ 2016թ. պետբյուջեի հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները կրճատել 30 տոկոսով: «Ես կարծում եմ, որ 30 տոկոսով պետք է կրճատեք ներկայացված չափաքանակները: Ըստ նախարարությունների ներկայացված գումարները կրճատեք 30 տոկոսով՝ հետո միայն դրանք ներառեք որոշման մեջ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս