Տպավորություն ունեմ, որ հատուկ ընտրված անձինքն ամեն ինչ անում են Հայաստանի համար կարևոր ռազմական գնումների թեման տանել աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ: Եթե նույն այս գնումները լիներ մեկ այլ՝ կանխատեսելի իշխանությունների պարագայում և թեման սուր ընկալող սուբյեկտների հետ ճիշտ ու անկեղծ հարաբերություններ լիներ, ապա թեման այս ծավալի շահարկումների չէր ենթարկվի:
Փաշինյանը 2-րդ Զելենսկին է, որի այցը պարտադրվում է արևմուտքից. Մանուկյան
Դավաճանությունը չի՛ ներվում. մնում է սպասել պատմական ճշմարտության այդ պահին. Մկրտչյան
Վինքելմայեր-Բեքերը տեղեկացրեց, որ հայաստանյան այցի շրջանակում գերմանացի պատգամավորների պատվիրակությունը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ, բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի, ՍԴ նախագահի և անդամների, ՆԳ և արդարադատության նախարարների, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի գործընկերների, Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Բունդեսթագի պատվիրակությունը Հայաստանից կմեկնի Վրաստան, այնուհետև՝ Ադրբեջան։
Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է. ՈԻՂԻՂ
Միցոտակիսն իր հարգանքի հավաստիքը հայտնեց նաև Հունաստանի ստվար հայկական համայնքին, բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ նպաստել են փոխշահավետ հարաբերություններին և այժմ էլ հանդես են գալիս որպես ներդաշնակ գոյակցության օրինակ՝ իրենց դերակատարությունն ունենալով հունական հասարակության մեջ։
1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով:
Մակրոնը փետրվարի 26-ին Ուկրաինայի աջակցությանը նվիրված Փարիզի խորհրդաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ արևմտյան երկրների ղեկավարները քննարկում են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն փոխհամաձայնության չեն հասել։
Էմանուել Մակրոնը Փարիզում Կիևին օգնության հարցով պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո չէր բացառել Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների տեղակայման հնարավորությունը։
Խոսքով հանդես է եկել նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
Ելիսեյան պալատում կայացած խորհրդաժողովին մասնակցել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և ԵՄ-ի շուրջ 20 երկրների վարչապետներ։ Հանդիպմանը Միացյալ Նահանգները ներկայացնում էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը, իսկ Մեծ Բրիտանիան՝ արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը:
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցնելու Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չի տալու անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում Իսրայելի ռազմական գործողությունները չդադարեն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ցաղասպանություն անվան տակ փաթեթավորված կեղծիքների այս խումբը տարիներ շարունակ ծառայել է մի շարք նպատակների՝ հակակշռել Հայոց ցեղասպանության գաղափարին ընդհանրապես, սեփական հանրության ներսում ձևավորել զոհի և ցեղասպանվածի կերպար, որի շուրջ պետք է իրականացվեր հանրության համախմբումը ընդդեմ թվացյալ հանցագործի՝ հայի և հայկականության:
Հատկանշական է, որ այդ իրադարձությունները թիրախավորել են ոչ միայն հայ բնակչությանը. դրանք ուղեկցվել են նաև հայկական ժառանգության և ընդհանուր առմամբ հայկական հետքի վերացման կանխամտածված գործողություններով։
Դեկտեմբերի 11-ին «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ահազանգել էր իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, իրականացվում է «Օրրան»-ից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իրեն պետություն համարող համակարգում պաշտպանության նախարարը պետք է հեռանար այդ թիվը հնչեցնելուց հետո
Ժաննան այս իշխանության աթոռին ամենաամուրը նստած անձերից է. Վազգեն Պետրոսյան
Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Իրաքի նախագահը նաև հույս հայտնեց, որ ՀՀ նախագահի հետ ունեցած քննարկումների արդյունքում Հայաստանի կողմից կվերացվի վիզային ռեժիմը իրաքցիների համար, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանը։
Խորհրդարան ներկայացված նախագծով նախատեսվում է սահմանափակել մի շարք քաղաքացիների, այդ թվում կառավարության աջակցության ծրագրերից օգտվողների մասնակցությունը շահումով խաղերին:
Այս և բազմաբնույթ այլ դեպքերի վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։
Եվրամիությունն աջակցում է կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն:
Անչափահաս մտերիմի հետ համապատասխան տեղորոշման հավելվածի օգտագործմամբ, նրանք փնտրել և գտել են քննությամբ դեռևս պարզման ենթակա անձի կողմից նախապես տրամադրված՝ փաթեթավորված թմրամիջոցի գտնվելու կոնկրետ կոորդինատը։
The Kyiv Independent պարբերականն իր հերթին հիշեցնում է, որ Ուկրաինան վաղուց դիմել է դաշնակիցներին՝ մեծ հեռահարության զենքերի մատակարարման համար, սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները չսրելու համար Արևմտյան երկրները դանդաղ են իրականացնում այս գործընթացը։ Ֆրանսիան արդեն Ուկրաինային մատակարարել է մեծ հեռահարության SCALP հրթիռներ, որոնք կարող են անցնել 250 կմ։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Իրաքում է։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։
Իրենք այսօր ոչ լեգիտիմ իշխանություն են. Արամ Սարգսյան
«Միասին» այլընտրանքային շարժումը փետրվարի 29-ին Ազատության հրապարակում հանրահավաքի է հրավիրում
Երկու երկրների նախագահները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճի տեմպերը՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի խորացումը և Հայաստանի ու Իրաքի միջև ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան: