Հայաստանը չի ուզում վիճել Ռուսաստանի հետ․ մենք ոչ մի սխալ քայլ չենք արել. Փաշինյան

Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել։ Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ Հայաստանը չի ցանկանում վիճել Ռուսաստանի հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունի, այլ որովհետև մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների միջև։

Փաշինյանը փորձեց բացատրել, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ պատճառաբանելով, թե կրկին պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։

Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի մայիսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկու երկրների հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930