Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 289 նոր դեպք:
Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության դեպքի առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները ութ օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում:
Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին, հունիսի 1-2-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում են։ Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
Շատ կարևոր ա, ՀՀ քաղաքացիների 60%-ը քվեարկի մեր օգտին. Փաշինյան
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարբեր մեկնաբանություններից, բամբասանքներից ու առասպելներից խուսափելու համար նշեմ, որ չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև չեմ ցանկանում առաջիկայում աշխատել որպես պատգամավոր կամ որևէ այլ պետական պաշտոնատար անձ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դադարելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն իմ գիտելիքներով ու փորձով։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:
Կարևոր է, որ Հայաստանը ստանա գործուն երկաթուղային կապ Իրանի և Ռուսաստանի հետ. Նիկոլ Փաշինյան
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Նախորդ շաբաթ արձագանքել էինք պարբերաբար շրջանառվող այն տեղեկություններին, որ գործող ժամականավոր իշխանությունը վարկաբեկիչ բեմադրությունների շարք է նախապատրաստում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Նպատակը՝ մոլորեցնել հանրությանը, ասելով, թե «Հայաստան» դաշինքը համակիրներ է «գնում»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչ քայլ պետք է անի ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստանալու համար:
Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբայի հետ պայմանագիր կնքելու մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը` ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանին:
Փաշինյանի այս և մյուս զառանցանքներից հետո, Իլհամ Ալիևը կրկին ծաղրեց հայ ժողովրդին՝ հայտարարելով. «Նայեք հայ ժողովուրդը որքան խղճուկ է, ամբողջ աշխարհը ծիծաղում է նրանց վրա: …Հայերը չկարողացան պետություն կառուցել 30 տարվա ընթացքում։ Այդ ժողովուրդն ընդունակ չէ դրան։ Նրանք կարող են գոյատևել միայն ավելի խոշոր երկրների կազմում»:
Ես զարմացած չեմ Նիկոլի հակահայկական հայտարարություններից, ինքն ու իր թիմը անհայրենիք են, Նիկոլը վաճառում է ոչ միայն հայրենքիը, այլև մեր ժողովրդին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 18.00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի` Լենհանքեր և Կավարտ թաղամասերի ջրամատակարարումը:
Մայիսի 27-ին, ժամը 09.35-ին, «ԿԻԱ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով 20 հարց:
Մայիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի` ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Կովսականի (Զանգելան) շրջանում տեղի է ունեցել Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության նոր զորամասի բացումը:
Ինձ ճանաչող ու վստահող քաղաքացիներ, ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ հանդիսանալով ՀՀԿ անդամ, ինտենսիվ ներգրավված եմ ընտրական պրոցեսներում և իմ ամբողջ ներուժն ու ռեսուրսները ծառայեցնելու եմ, որպեսզի « Պատիվ Ունեմ» դաշինքը, որի մաս է կազմում իմ կուսակցությունը, ստանա հնարավորինս շատ քվե:
Ցավով ենք ստիպված արձանագրել նաև, որ Հայաստանի պետական մարմիններն իրենց իրական պարտականությունները մոռացած, լծված են մեկ քաղաքական ուժի կողմից տրված հանձնարարությունները կուրորեն կատարելուն, որի արդյունքում նաև երկրում փաստացի ձևավորվել է բարձիթողի վիճակ։ Սակայն այնուամենայնիվ պետք է հիշել, որ կան նաև բարոյական սահմաններ, որոնք խախտել երբեք չի կարելի։
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածության կապակցությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա:
Բաքվի բռնապետը մեր մասին խոսելիս երբեք չարտաբերեց հակառակորդ տերմինը, միայն ու միայն օկուպանտ, կամ թշնամի տերմինները, սա հայատյացության բացահայտ քարոզի մի մասն է։
Փրկարարները գտել են զբոսաշրջիկների խմբի երկու անդամի մարմինները, որոնք կորել էին Ղազախստանի հարավային հատվածում:
Իսպանիայի արևելքում՝ Կասելտոնի նավահանգստում շրջված նավի հետևանքով երկու մարդ է անհետ կորել:
Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է Եվրոպայի առաջնությունից:
Երբ Հայաստանն ուներ իշխանություն ցանկացած դիվերսիա, դիպուկահարի գործողություն արժանանում էր մի քանի անգամ ավելի թիրախային ու դաժան պատասխանի։
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հայկական զինուժը սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում դիրքավորվել էր բոլոր այն տեղամասերում, որտեղ թշնամու, նրա ռազմական, քաղաքացիական ենթակառուցվածքների, թիկունքային շարժերի նկատմամբ վերահսկողություն կարելի էր ապահովել։