«Նիկոլի ուսապարկերը էլի խաբում են Ձեզ․․․ մի գիշերվա մեջ ավելացվել է ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցը». Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ տարի առաջ 5000 հայ սպանած, 10.000 հայ խեղած, մինչ օրս գերիներին տանջամահ անող ադրբեջանցին անհայրենիք Նիկոլի շնորհիվ Երևանում իրեն այնքան ապահով է զգում, որ լկտիությունը բավականացնում է հերքել Արցախի գոյությունը։
Փաստորեն Երևանում թուրքի ու Նիկոլի ապահովության երաշխավորները նույն քանակությամբ անվտանգության աշխատակիցներն են։
Մեր արժանապատվության հերթական անգամ ոտնահարման համար Նիկոլի հրամանով որպես իբր հերթական մարդասիրական քայլ կարող է Արմեն Մուրադյանին հանձնարարել «մարդասիրական» այցով ադրբեջանցիներին տանել զինվորի տուն ու սելֆի անել, որի ընթացքում Ռուբեն Բաբայանը կարող է տիկնիկային ներկայացում խաղալ։
Իրենց համար ինչ տարբերություն՝ թուրքի ստրուկ պատգամավորների հետ կնկարվե՞ն, թե՞ հենց թուրք պատգամավորների։
Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ, Նիկոլի ուսապարկերը էլի խաբում են Ձեզ։ Ասում են՝ Եվրանեսթի ԽՎ-ի օրակարգում չեն կարող փոփոխություն անել ու ներառել թուրքադրբեջանական վայրագությունների մասին հարցը։ Ստի լավագույն ապացույցն այն է, որ մի գիշերվա մեջ ավելացվել է ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցը»։