Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սենեգալ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաջնորդների առցանց գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ երկրի բանտերում մինչ այժմ պահվող հայ ռազմագերիների առկայությունն ու նրանց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ կրկնվող սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Ներկայում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պլանների մեջ չի մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, բայց հեռանկարում դրա անցկացման հնարավորությունը պահպանվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:
Վարչական շենքի մուտքի դիմաց և ներսում բերված անձինք սկսել են բղավել և խոչընդոտել ոստիկանության ծառայողների գործողություններին: Ոստիկանության ծառայողները հանդարտվելու և անօրինական գործողությունները դադարեցնելու կոչեր են արել, սակայն նշված քաղաքացիները սկսել են հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, անընդհատ հրահրել են վիճաբանություն՝ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ոստիկանության ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով Կենտրոնական բաժնի աշխատանքի բնականոն ընթացքը։
Ուկրաինան սկսել է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ: Փետրվարի 23-ին այդ մասն ասված է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
«Շուշիի Հռչակագիրը» պետք է մեզ բերի այն գիտակցմանը, որ սեփական ուժերով և ռեսուրսներով երկրի ինքնիշխանությունն ու պետական սահմանները պաշտպանելու անկարողությունը՝ նշանակում է լինել խոցելի պետություն, լինել, թեկուզ բարեկամական, բայց արտաքին գործընկերներից ուղղակի կախվածության իրավիճակում։ Մենք միաժամանակ պետք է գիտակցենք և հետևաբար նաև գնահատենք «Շուշիի հռչակագրի» դրույթները՝ որպես դրա մասնակիցների բացահայտ ձգտում․
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի եւ մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստը նշանակվել է 28.02.2022թ. ժամը 16:00-ին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ մեր կողմից ներկայացված բողոքի քննության օր է նշանակված 28.02.2022թ. ժամը 13:00-ին:
Դոնբասի փախստականների համար «Եդինայա Ռոսիա»-ի (ԵՌ) եւ ԱԻՆ-ի կողմից կազմակերպված հումանիտար օգնության շարասյունը չորեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, կուղեւորվի բաշխիչ կենտրոն, իսկ հետո՝ ժամանակավոր տեղավորման կետեր: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի փետրվարի 23-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Սենեգալում մահացել է Թուրքիայի նախագահականի պահպանության ծառայության հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Հայրեթթին Էրենը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կառավարությունը 1 միլիարդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։
Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի` Հայաստանի առաջնության ժամանակ վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ):
Դավիթ Սահակյանցը՝ ադրբեջանական պատվիրակության Հայաստան այցի մասին. ՈՒՂԻՂ ։
Չորս մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով, որը տեղի է ունեցել Հավայան Կաուայի կղզում: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան հրթիռային զինափորձարանը:
«Ազատագրական Շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
ԲԴԽ-ի վարույթներում կան կողմնակալության վտանգներ. ՀՀ ՄԻՊ
Կանադան զենք նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: Այդ մասին Twitter-ում հայտնել է Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անիտա Անանդը:
Ես տեսա ադրբեջանցու ցինիկ ելույթը, ով ասում էր՝ գերիները վերադարձվել են. Արման Թաթոյան
Ես տեսել եմ Սփյուռքի՝ Հայաստանից կտրվելու վտանգավոր միտումը. Արման Թաթոյան
Չինաստանը հանդես է գալիս ցանկացած միակողմանի սահմանափակումների դեմ եւ կարծում է, որ պատժամիջոցների սահմանումը տարաձայնությունների կարգավորման լավագույն միջոցը չէ: Փետրվարի 23-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը՝ պատասխանելով Պեկինի կողմից Ուկրաինայի հարցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին հարցին։
ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը, որը պլանավորված էր անցկացնել հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, չի կայանա։
Ինչո՞ւ Արցախն առ այսօր ճանաչված չէ. կորսված հնարավորություն և ապագայի քայլեր․ Արմեն Աշոտյան
ՄԻՊ կառույցի համար ամենաարժեքավոր բանը, որ թողել ենք, «ՄԻՊ մասին» ՀՀ օրենքն է. բաց ճակատով եմ ասում:
Ինձ համար շատ կարևոր է լրագրողին բերման ենթարկելու հիմքերը. դա պետք է պարզվի. Արման Թաթոյան:
Ընդդիմությունը՝ արտահերթ նիստ անցկացնելու մասին:
Ադրբեջանցի պատգամավորների գաստրոնոմիական նախասիրությունները մեզ չեն հետաքրքրում. Արթուր Խաչատրյան:
Տարբերություն չկա՝ ոստիկանությունը պաշտպանում էր ադրբեջանցի պատգամավորներին, թե՝ Նիկոլ Փաշինյանին:
Լրագրողների մասը ծանր վիրավորանքի հոդվածում ավելացրել են, որ լեգիտիմության ֆոն ապահովեն. ՀՀ ՄԻՊ: