Ռուսաստանի նավթից եւ գազից կտրուկ հրաժարումն իր մեջ կթաքցնի ռիսկեր, այդ թվում Եվրոպայի արդյունաբերության համար, բայց Գերմանիան աշխատում է էներգակախվածությունից կրճատման վրա: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 23-ին Die Zeit-ում հրապարակված հարցազրույցում:
Գո՞հ եք. Աննա Մկրտչյանի հարցն իշխանազավթ խմբակին մնաց անպատասխան:
Հիվանդանոցներում երեխաների համար պետպատվերի տեղերը սահմանափակվե՞լ են:
Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը:
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ 1999-2021թթ. ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ.
Վարդենյաց լեռնանցքում Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի մաքրման աշխատանքները 2022 թվականի մարտի 23-ի ժամը 16-ի դրությամբ մոտենում են ավարտին, եւ առատ ձյան ու բքերի հետեւանքով փակված ճանապարհն արդեն դառնում է անցանելի տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ կցորդիչով ավտոմեքենաների։
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ։
G20-ի եւ ԱԽՏՀ-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը պետք է կրկին քննության առնվի: Այդ մասին հայտարարել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այսօր բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում ենք ներկայացվող պահանջներին և ուղիղ կապի մեջ ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչները նաև կապի մեջ են տեղում գտնվող առանձին բնակիչների հետ։
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը մտել է մի փուլ, որտեղ չի կարող չլինել ինչպես հաշտարարի, այնպես էլ նրա ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Համառորեն նման գործառույթ է մասնավորապես փորձում ստանձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով խաղալով միանգամից երկու ջութակի վրա` ակնկալում է քաղել թե քաղաքական, թե տնտեսական դիվիդենտներ: Նա այնպես է ոգևորվել այդ հանձնառույթով, որ վերջերս տարածվող ռուսատյացության հենքի վրա որպես բացասական օրինակ է հիշել Մյունխենի ֆիլհարմոնիայից Վալերի Գերգիևի վտարումը, Ուկրաինայում Դոստոևսկու մասին դասախոսությունների արգելումը:
անրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին:
Ծովագյուղցիները մերժեցին ակցիան այլ վայրում անցկացնելու առաջարկը։
Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ:
Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ բերելը չմտածված եւ վտանգավոր որոշում կլիներ, բախումը կարող է հանգեցնել դժվար ուղղելի հետեւանքների: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Եթե կառավարությունը մեզ արհամարհում է, մենք թքած ունենք իրենց վրա. ծովագյուղցի:
Պետական պարտքն եք ավելացնում ու տպավորություն ստեղծում, թե ՔՊ-ն է բոլոր ծրագրերը ՀՀ բերել. Արծվիկ Մինասյան։
Դուք ինչի՞ եք սորտավորում էս ազգին. մեզ «ռազբուդիտ» չանեք. ծովագյուղցին՝ կառավարությանը։
Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ, կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը:
Երևանի քաղաքապետը, ով էլ որ լինի, չէր կարող միայնակ. ավտոբուսների գնման վրա աշխատել է Կառավարությունը:
Քննարկվում էր տրանսպորտը 130 դրամ դարձնելու հարցը, բայց կսուբսիդավորվի, սակագնի թանկացում չի լինի. փոխնախարար Արմեն Սիմոնյան:
Ռազմա-քաղաքական նշանակոթյան այս փաստաթուղթը կողմերը գնահատել են որպես պատմական կարեւորագույն ձեռքբերում, որտեղ հստակ հողային պահանջ է ներկայացված արդեն ինքնիշխան Հայաստանի նկատմամբ (Զանգեզուրի միջանցք եւ այլն)։
Հայաստանը 20 միլիոն եվրո վարկ կվերցնի ՎԶԵԲ-ից:
Մարտի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, 26-ի և 27-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մարտի 25-ին, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներին կդիմի հինգշաբթի օրը՝ մարտի 24-ին: Այդ մասին հաղորդվում է օրենսդիր մարմնի՝ մարտի 23-ին հրապարակված մամուլի տեղեկագրում։
Բույսը եթե արմատից կտրում ես, չի աճի. մեր համայնքը չի խոշորանալու. ծովագյուղցի։
«Քնում են, հելնում են, մի բան որոշում են՝ սեղանին աղ չդնեք, գյուղին ղեկավար չլինի…». ծովագյուղցի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Հայաստանին կատարել եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ հայտարարության՝ կապված Արցախում գազամատակարարման հետ։
Մարդիկ ոտքով շտապում են օդանավակայան՝ ճանապարհի փակ հատվածն այդ կերպ շրջանցելով:
Ընտրությունների ժամանակ մկան ծակից դուրս են գալիս, բա հիմա ինչի՞ չեն գալիս. ծովագյուղցի:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ։