Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Մայիսի 2-ին, ժամը 13.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում մոպեդը կողաշրջվել է. 24-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում Ալեն Սիմոնյանը ելույթի սկզբում ցավակցել Է սերբ գործընկերոջը՝ մայիսի 3-ին Բելգրադում տեղի ունեցած ողբերգության առթիվ: ՀՀ ԱԺ նախագահը նաև իր զորակցությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Նա նկատել է, որ Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, եւ մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի:
Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանից Չեխիա արտահանման ակտիվացման հարցը։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, որը վերաբերվում էր երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկաներին և խնդիրներին։
Բռնաբարել էր, ապա հափշտակել կնոջ ոսկեղենը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն առնչություն չունի Կրեմլի վրա ԱԹՍ–ների հարձակումների հետ և տվյալներ չունի, թե ով է կանգնած դրանց հետևում:
IYDU-ը ևս մեկ հարթակ է Հայաստանի ու Արցախի շահերի ներկայացման համար, ինչպես նաև հնարավորություն է զարգացնելու երկկողմանի և բազմակողմանի համագործակցությունը տարբեր երկրների գաղափարակից քաղաքական ուժերի հետ։
Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ», խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մասնավորապես՝ առաջարկվում է հանել գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը, ինչպես նաև քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը, և լիցենզավորված անձին քվոտաները վերանայելու հնարավորություն է տրվում: Այսպիսով, ըստ էության, կառավարությունը պարզեցնում է արտադրական կանեփի արտադրության հետ կապված լիցենզավորման կարգը։
Մարդն ի՞նչ է փնտրում երկնքում․ ուրախություն ու երջանկություն։ Նա փնտրում է հավիտենականը՝ ամենքից ու ամեն ինչից հեռու, ցանկանում է ուրախություն գտնել Աստծու մեջ։ Աստված խորհուրդ է, լռություն։
Առողջ անհատների մոտ աղիների և մարսողական այլ օրգանների անատոմիան կարող է մեծապես տարբերվել: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանը։
Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող քաղաքական, քարոզչական թիմերը ներկայումս հայ հասարակության համար փորձում են ձևակերպել «ո՞վ ենք մենք» հարցի պատասխանը, որը ցանկացած հանրույթի ինքնության իդենտիֆիկացիայի անհրաժեշտ պայմանն է։
Ապրիլի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ստամբուլում մասնակցել էին Teknofest տեխնոլոգիական փառատոնին։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջոսւմ գրել է։
Նիկոլ Փաշինյանը, իր իսկ այլաբանությամբ, այլևս զրկվել է իրեն վստահված մեքենան վարելու վարորդական իրավունքից, բայց չի գտնվում մեկը, որը կբացի արդեն կիսաքանդ ու դեպի անդունդը սուրացող մեքենայի դուռն ու նրան դուրս կհրավիրի մեքենայից։
Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:
Վաշինգտոնում նախապատրաստվում է Հայաստանի կապիտուլիացիայի վերջնական պայմանագիրը. Էդգար Ղազարյան
Ալիևին դժվար թե փոխենք, բայց Փաշինյանին հեռացնելը մեր ձեռքում է, որքան շուտ ձևավորվի այլընտրանք, այնքան կմեծանա այս վտանգավոր ծուղակից դուրս գալու շանսը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին արեւմտյան երկրների ուղղակի աջակցության պաշտոնական ներկայացմանը, ապա դա տեղի կունենա իր ժամանակին․ իրականում ժամանակն արդեն մոտենում է։
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 5-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ, մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն:
Իսկ դավաճանների պատիժը դաժան է լինելո:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար «Flyone Armenia» ավիաընկերությանը նախապես տրամադրված թույլտվությունը։
ԱՄՆ պետքարտուղարությունն իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան ասել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Կարծում եմ, որ գոնե այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրությանը պետք է տրամադրեն բացառապես ստուգված ու ճշմարիտ տեղեկատվություն։
Թմրամիջոցների քանակն այնքան շատ է, որ Անվտանգության խորհրդում է այդ հարցը քննարկվել. Փաշինան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի զարմացեք այն փաստից, որ մարտնչող տգետը, իրեն դնելով «խորը մտածողի» տեղ, մակերեսային, բայց դիտավորյալ խեղաթյուրումների եւ ֆռիկների ողջ զինանոցով կրկին կրծում էր ազգային ինքնության արժեհամակարգը։
Մենք արևմուտքից առաջարկ չէինք էլ ստացել, որ մի հատ էլ դա հակադրվեր ռուսականին. Փաշինյան