Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի բակում, մայիսի 7-ին, Վահագն Հայրապետյանի և Արտյոմ Մանուկյանի կատարումներով եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը:
Լյուդովիտ Օդորը կնշանակվի Սլովակիայի նոր վարչապետ։ Այս մասին կիրակի օրը ճեպազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովան։
Մայիսի 4-ին և 5-ին Պրիգոժինը տեսանյութեր էր հրապարակել, որոնցով հայտարարել էր, որ մայիսի 10-ին դուրս կհանի իր զորքերը, եթե անհրաժեշտ սպառազինություն չստանա ՌԴ ՊՆ-ից։ Նա նշել էր, որ մայիսի 1-ից ՊՆ-ն իր վարձկաններին տրամադրում էր անհրաժեշտ սպառազինության ընդամենը 10%-ը։
Berkshire Hathaway Inc. կոնգլոմերատի ղեկավար, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ ձախողված բանկերի ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն սխալների համար, որոնք որոշ դեպքերում թաքնվում են «պարզ տեսադաշտում»: Այս մասին գրել է Bloomberg-ը։
Մայիսի 7-ին, ժամը 14:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր:
Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկական համալսարանի շուրջ 150 շրջանավարտների և ուսանողների։
Arvandan Oil and Gas նավթագազային ընկերությունը արդյունահանման մեծությամբ երկրում համարվում է երկրորդը Ազգային իրանական հարավային նավթային ընկերությունից հետո։
ՌԴ խաղաղապահ զորակազմը մարդասիրական օգնություն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։
Դրա համար մեզ պետք է 88-ի պես նոր մեծ ժողովրդական արցախյան շարժում։ Յուրաքանչյուրս ենք պարտավոր մասնակցել հայրենիքի փրկությանն ու վաղվա օր ունենալու իրավունքի ձեռք բերմանը։
Շիրակի մարզի Կապս գյուղում, հանդիսապետությամբ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, օծվել է Երևման Սուրբ խաչ եկեղեցին։
Սիրիան մայիսի 7-ից վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) աշխատանքներին: Այդ մասին ասված է ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ:
Մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ավելի շատ սպիտակուցներ ներառել՝ չվերացող ճարպային շերտը այրելու համար։ Նրա խոսքով՝ նիհարելու համար պետք է նախաճաշին հավկիթ ուտել, նաև վարսակի ալյուր՝ հատապտուղներով։ Խորհուրդ է տրվում նաև շատ միրգ օգտագործել։
Արցախի՝ ադրբեջանական հսկողության ներքո գտնվող հատվածում բեռնատար է շրջվել, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորներից մեկը մահացել է:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին թագադրման կապակցությամբ:
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հարցազրույցում ասել է, որ ուկրաինացի զինվորները պատրաստ կլինեն հակահարձակման, երբ Ուկրաինան ստանա դաշնակիցների հետ համաձայնեցված բոլոր զենքերը։
Իմ համոզմամբ, այդ ողբերգության գլխավոր պատասխանատուն եղել է քպ-ական մարզպետը, որն այժմ ԱԺ-ում աշխատում է որպես՝ կոճակ-պատգամավոր:
ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր Ս-400-ները ուղարկել Ուկրաինա, սակայն Անկարան հրաժարվեց: Այս մասին Habertürk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը պարտվեց աշխարհի առաջնությունում:
Մայիսի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին Twitter-ում հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Մայիսի 5-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-21215» մակնիշի մեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 13-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տյուտրյումովը 64 տարեկան էր։ Արտիստը մահացել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում, սակայն նրա մահվան պատճառների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն։
ԱՄՆ Տեխաս նահանգի Ալլեն քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել։ Եվս յոթ մարդ վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ի կեսօրին։ Այս մասին հայտնում է foxnews.com-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։
Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի ոստիկանապետ, բրիգադի գեներալ Դուստալի Ջալիլյանը հայտարարել է, որ նահանգում ավելի քան 1 տոննա թմրանյութ է առգրավվել, տեղեկացնում է Mehr-ը։
Ստեփանակերտում մայիսի 6-ին մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտների ղեկավարների և մասնագետների համար:
Ամոթի զգացումի և կարեկցանքի բացակայությունը հատուկ է շիզոֆրենիայով տառապողներին։ Վերջիններիս է հատուկ նաև սեփական ինքնության բացակայությունը, այսինքն` իրենք չեն կարող լինել հայ, կամ ընդհանրապես ունենալ ազգություն։ Նրանք գլոբալիզմի ծնունդ են, այսինքն` գլոբալիզմը իր ձևի մեջ շիզոֆրենիայի օրինականացումն է, կամ դրա, այսպես ասած, նորմալացումը։ Այն ներկայացվում է որպես նոր համամարդկային արժեք, վերազգային արժեաբանությունից, մի բան, որը կջնջի բոլոր սահմանները, ազգային պետություն հասկացողությունը, կհաստատի համաշխարհային քաղաքացի համակարգը, և այլն։
Մասնագետը պարզաբանել է նաև, որ վերամշակված և տապակած մթերքները, մասնավորապես՝ քաղցրավենիքները, թխվածքաբլիթները, գազավորված ըմպելիքները և մրգահյութերը, բարձրացնում են լյարդում յուղայնությունը։
Մայիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 8-ը 14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի Զոդի Բանավան /ՈԿՖ/ թաղամասի ջրամատակարարումը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը Մայիսի 6-ին, ժամը 22:00-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 9 և 11 շենքերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը, կա տուժած: