Ամեն ինչ դեռ առջևում է, ի՞նչ գիտեք փողոց չենք գեներացնում, ժամանակի հետ է կապված. Սամվել Կարապետյան
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։
Հայաստանի կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։
ՀՀ պետական ավագ դպրոցներում 2026-2027 ուսումնական տարում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ 2 փուլով։
Սեդա Սաֆարյանի արտահայտությունը կանխակալության էլեմնետ է պարունակում. Խուդոյան
Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջի Աճառյան 13 շենքի բակում դի կա։
#ՀԻՄԱ. ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓԱԿ ՆԻՍՏՈՎ ՔՆՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՍԴ-Ն ԱՆՑԱՎ ԲԱՑ ՆԻՍՏԻ. #ՈՒՂԻՂ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատել է ռուս սահմանապահների գործողությունների օրինականությունը։ Այս մասին հայտնի է դարձել NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի ծառայությունից ստացված պարզաբանումից։
Պենտագոնի պաշտոնյաները դժգոհել են գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթի գործողություններից՝ նշելով, որ նա կոտրում է աշխատակիցների մարտական ոգին, քանի որ հրաժարվում է լսել նրանց կարծիքը։ Այս մասին հունիսի 29-ին հայտնել է Daily Mail թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Նատաշա Ջակոմեին և կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) մտադիր են ստեղծել օդային բազավորման նոր՝ AFLRW հրթիռ, որի հեռահարությունը գերազանցելու է 1800 կիլոմետրը։ Այն նախատեսված է լինելու ցամաքային, օդային և ծովային թիրախներ խոցելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է The War Zone պարբերականը։
Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ իրականացված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 40 ցուցարարի։
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան առթիվ՝:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) գործառնական ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արթուր Նախշիկյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է 2026 թվականի հունիսի 22-ին կայացած «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։
Ֆեդերացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում պարոն Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Թուրքիայի արևմուտքում և հյուսիսարևմտյան շրջանում հրդեհներ են մոլեգնում. Իզմիրի և Բուրսայի նահանգներում գյուղատնտեսական հողերը բռնկած հրդեհը քամու պատճառով արագ տարածվել է թփուտներով և անտառապատ տարածքներով գոտիների վրա։
Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը «Չարի և տառապանքի առեղծվածը. Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս տառապանքը» վերտառությամբ հրապարակում է արել։
Երեքշաբթի օրը նավթի շուկան անկում է ապրել, քանի որ առևտրականները սպասում են Դոհայում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլին և հետևում են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
Haldia Petrochem ընկերության նավթատարում բռնկված հրդեհի հետևանքով մի քանի աշխատող է տուժել։ Այդ մասին հունիսի 30-ին հայտնել է The Times of India (TOI) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
#ՀԻՄԱ. ԱԺ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Լսել եմ Սեդա Սաֆարյանի ասածը. կարծում եմ` ՍԴ նախագահը լուծեց խնդիրը. Արտակ Զեյնալյան
Ամերիկյան B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչը Խաղաղ օվկիանոսում ընթացող զորավարժությունների ժամանակ խորտակել է թիրախավորած նավը՝ կիրառելով LRASM տեսակի մեծ հեռահարության նոր հականավային հրթիռ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ ՌՕՈւ Գլոբալ հարվածների հրամանատարությունը։
Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում է կրակել մանր գնդիկներով լիցքավորված օդաճնշիչ ատրճանակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում գտնվող մասնավոր տունը գիշերը հրդեհվել է ԱԹՍ–ի հարձակման հետևանքով։ Փլատակներից դուրս են բերվել երկու մեծահասակ և երկու երեխա, սակայն վեց ամսական երեխան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիս 1-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 2-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորածների և թաղման վայրերի մասին:
Այսօր` հունիսի 30-ին, ժամը 02։40-ի սահմաններում Շիրակ և Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմենի Խ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Հրաչ Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ բախման հետևանքով վնասվել են նաև կայանված 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։