Թուրքիայի Հաթայ նահանգում 23-ամյա Բարըշ Օզբայը հեռախոսից ու համակարգչից կախվածություն ունենալու պատճառով 3 տարի տնից դուրս չի եկել։ Նա ապրում է մոր հետ։
Armchair Expert փոդքասթի ժամանակ հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն առաջին անգամ բացատրել է երեխա որդեգրելու մտքից հրաժարվելու իր որոշումը:
Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում» բառերի հիանալի ստուգաբանություններ է ներկայացնում, որոնց թվում և բացատրում է «աղոթք» բառի ծագումը` ի մի համախմբելով այդ մասին եղած բացատրությունները:
ՌԴ Ալթայի Հանրապետության վարչակազմը տարածաշրջանային կառավարության առաջիկա նիստում կառաջարկի շաբաթ և կիրակի օրերին ալկոհոլի վաճառքի լիակատար արգելք սահմանել, իսկ աշխատանքային օրերին սահմանափակումներ մտցնել։
Մել անունով մի ավստրալուհի նիհարել է Համագործակցության գիտական և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության (CSIRO) կողմից մշակված դիետայի շնորհիվ։ Նա այս մասին պատմել է The Sun-ին։
Երեկ իրավապահ մարմինները բերման են ենթարկել միանգամից մեկ տասնյակից ավելի հոգևորականների՝ եպիսկոպոսի, քահանաների, ինչպես նաև աշխարհիկ անձանց: Նրանց թվում կան ձերբակալվածներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը: Մի մասին կարող են առաջիկայում կալանավորել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ջանասիրաբար աշխատել Ուկրաինայում հակամարտությունը վերջ դնելու համար՝ դրա բարդությունը համեմատելով Մերձավոր Արևելքում դարավոր հակամարտության հետ։
«Քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգային որոշ հարցեր և շնորհակալություն հայտնեցինք պարոն Շերմանին իր հետևողական աջակցության համար»։
«Այս ճանապարհին նա ունի արևմտյան տոտալ աջակցություն ու թուրք-ադրբեջանական հովանավորություն»:
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել:
Կիևին զենքի մատակարարման վերաբերյալ կոնտակտային խումբը վերջին ութ ամիսների ընթացքում ստանձնել է 50 միլիարդ ֆունտ ստեռլինգի (66,7 միլիարդ ԱՄՆ դոլար) ընդհանուր պարտավորություններ:
Վիզուալ նյութեր և վիճակագրական տվյալներ մշակող «Visual Capitalist» ընկերությունը հրապարակել է 2025-ին Եվրոպայի ամենամեծ բանակն ունեցող երկրների ցանկը, որտեղ առաջին 10-յակի մեջ տեղ է գտել նաև Թուրքիան։
Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Սարգսյանը։
«Այսօր Հայաստանի առաջնահերթ խնդիրն է՝ վերադարձնել պետության ինստիտուցիոնալ հավասարակշռությունը և վերակենդանացնել հանրային վստահությունը։ Առանց դրա ցանկացած քաղաքական խոստում դատապարտված է ձախողման»:
Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1)՝ 16.10.2025թ. ժամը 00:30-ին (գիշերը 12:30): Դատավորը Կարեն Ֆարխոյանն է:
Փիթ Հեգսեթին տեղափոխող օդանավը Բրյուսելից թռչում էր Միացյալ Նահանգներ. ազդանշանից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մեծ Բրիտանիայում:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով մեր ընտրանու վերջին հանդիպումներին։
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են համացանցի միջոցով խաբեության մասին։
Կիևին Tomahawk հրթիռներ մատակարարելու որոշումը հսկայական վնաս կհասցնի Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին։ «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Զարմանալի է, օրինակ, այն, որ Հայաստանում գրեթե ոչ մի արձագանքի չարժանացավ մեկ այլ բան, որ մատուցվեց հանրությանը, իհարկե, ոչ լուսանկարի, այլ նամակի տեսքով:
Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված վճարային հաշվեկշռի վերջին տվյալների հիման վրա Միջազգային ներդրողների ասոցացիան (YASED) հրապարակել է «Միջազգային ուղղակի ներդրումների տեղեկագիրը»։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին, ով 2025թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է:
Գերմանիայի իշխանությունները նախատեսում են առաջիկա տարիներին ամբողջական ծրագրով՝ մոտ 10 մլրդ եվրո ներդնել բանակն անօդաչու թռչող սարքերով համալրելու համար:
Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է փաստարկների ներկայացումը: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ հայտարարեց պաշտպանական թիմից Արամ Վարդևանյանը:
Չնայած Իռլանդիայի ընտրանուց կրած պարտությանը, երեկվա ամենալուսավոր կետերից մեկը մեր ընտրանու դարպասապահ Հենրի Ավագյանի վստահ խաղն էր։
Թուրքիան առաջիկայում էներգիա կստանա «Աքույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորից, նոր նախագծեր են քննարկվում։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո:
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Առինջ–Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության նկատմամբ Հայաստանում շարունակվող հալածանքները նպատակ ունեն վախեցնել նրանց, ովքեր համաձայն չեն կառավարության քաղաքականության հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Գազայի հատվածում խաղաղության հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ բանակցությունները չեն սկսվի այնքան ժամանակ մինչև ՀԱՄԱՍ-ը Իսրայելին չփոխանցի բոլոր մահացած պատանդների մարմինները: