Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ Hondius զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ գրում է BBC News-ը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը Բեռլինի ջանքերը պաշտպանական ծախսերի ավելացման ուղղությամբ անվանել էր «ծիծաղելի»։
ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել որոշ ԶԼՄ-ներում:
Ադրբեջանական պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախկին գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Դրա մասին նա հայտնել է «Մաքս» մեսենջերում։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար ազդակիր համայնքների կայուն զարգացումն ու բնակիչների կյանքի որակի բարձրացումն ունեն առաջնահերթ նշանակություն։
Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կապիտալի շուկայում իրականացնելու է 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով լողացող արժեկտրոնով պարտատոմսերի թողարկում։
Մեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 11 երկրի շուրջ 60 մանկավարժներ։
2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ, Կոտայքի մարզի դպրոցների 90 տոկոսի թվային գրագիտության և համակարգչային գիտության (ԹԳՀԳ) ուսուցիչներն ավարտել են մասնագիտական զարգացման համապարփակ վերապատրաստումները։
ՖԻՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ պարզաբանել է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի Խորվաթիա — Պորտուգալիա (1:2) հանդիպման 90+13-րդ րոպեին խորվաթների խփած գոլի չեղարկման որոշումը՝ աջակցելով նորվեգացի գլխավոր մրցավար Էսպեն Էսկոսի գործողություններին։
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը լքում է ներկայիս պաշտոնը:
Հորմուզի նեղուցով նավերի անցման հարցը պահանջում է ճիշտ լուծում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա տենդով վարակման լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 54-ով՝ հասնելով 1460-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կապի և զանգվածային լրատվամիջոցների նախարարության տեղեկագիրը:
Լեհաստանը շահագործումից դուրս կբերի ՄիԳ-29 կործանիչները, որոնք նախկինում նախատեսում էր փոխանցել Ուկրաինային՝ անօդաչու տեխնոլոգիաների դիմաց։ Այս մասին հայտնում է Wirtualna Polska-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
ՆԱՏՕ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում առկա դժվարությունները կստվերեն դաշինքի՝ Անկարայում կայանալիք գագաթաժողովը։ Այս մասին գրել է The Wall Street Journal (WSJ) թերթը։
Երևանում հուլիսի 3-ի ուշ երեկոյան, 4-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Պակիստանի հարավ-արևմուտքում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Dawn թերթը՝ հղում անելով պաշտոնյաներին։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Անկարայում հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի պաշտպանական բանկի ստեղծման մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանի ղեկավարի մեքենան պայթել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքի միջոցով հեռակա տեղադրված պայթուցիկ սարքի վրա, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՔԿ–ից։
Հայաստանում դատապարտյալներին մերձավոր ազգականների հետ տեսակցություններից զրկելն այլևս չի կիրառվի որպես կարգապահական տույժ։ ԱԺ–ն Քրեակատարողական օրենսգրքի համապատասխան փոփոխություններն ընդունեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը։
Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։
Թեհրանի օդային տարածքը երկուշաբթի օրը կփակվի Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ, հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում կայանալիք «ԻՆՆՈՊՐՈՄ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում ելույթ չի ունենա։ Այս մասին տեղեկանում ենք ցուցահանդեսի պաշտոնական կայքից։
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առաջարկած փոփոխությունը, ըստ որի` եթե ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածու չառաջադրեն, ապա խորհրդարանը չի դադարեցնի աշխատանքը։
Հայաստանում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար սահմանված պատիժները խստացվեցին. Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նոր խորհրդարանի պատգամավորներն այլ տեքստով կերդվեն։ Դեռևս գործող 8-րդ գումարման Ազգային ժողովը իշխող «Քաղաքացիական պայամանագրի» կողմ ձայներով հաստատեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Ազգային ժողովը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը։
Հայաստանի բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ ՀՀ դրոշ կլինի. Ազգային ժողովը 63 կողմ ձայնով հաստատեց «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Թոշակառուները հնարավորություն կստանան սեփական անշարժ գույքը գրավադրելու դիմաց պարբերական եկամուտ ստանալ՝ շարունակելով ապրել իրենց տանը։ Ազգային ժողովը հաստատեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։