Արցախյան 44-օրյա պատերազմում ոստիկանությունը լուրջ մասնակցություն ունեցավ։ Ոստիկանության զորքերի ծառայողներն ու տարածքային բաժինների ոստիկանները Արցախի տարբեր շրջաններում մասնակցեցին մարտական գործողությունների։
Լրագրողը մասնագիտական աշխատանք իրականացնելու պահին նկատել է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լսել է գոռգոռոցներ, այնուհետև նկատել է, որ նրանք լիցքավորում են իրենց զենքերը և պահում իր ուղղությամբ՝ սպառնալով կրակել։
Կորոնավիրուսի «դելտա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում, կրկնակի վարակիչ է շտամի սկզբնական տարբերակից, որը հայտնաբերվել է Չինաստանի Ուհանի նահանգում: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գիտաշխատող Սումյա Սվամինաթանը։
Հունիսի 25-ին, ժամը 19։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի այգում այրվում է խոտածածկույթ։
Կենտրոնի տվյալներով՝ տեղի է ունեցել նաեւ հրաբխային ապարների արտանետում: Ժայթքումը տարածվել է Մերապիի խառնարանից մինչեւ 3 կիլոմետր դեպի հարավ – արեւելք:
Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ:
«Թալիբան» արմատական շարժման անհայտ թվով գրոհայիններ են սպանվել Բագլան եւ Կունդուզ նահանգներում, որտեղ և հարվածներ են հասցվել», – ասված է հաղորդագրության մեջ:
Բոլոր նրանք, ովքեր մտադիր են Հայաստանում զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ, պետք է աչքի առաջ ունենան այս հեռանկարը և ընտրություն կատարեն Արցախի հարցը վերջնականապես փակելու պոպուլյար մոտեցման ու Արցախը քաղաքական օրակարգ վերադարձնելու ոչ ընտրահաճո, սակայն ազգային խնդրի միջև։ Այդ ընտրության արդյունքները գուցե ավելի կարևոր են, քան հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները, որոնք ամբողջությամբ իդենտիկ էին ադրբեջանական նպատակներին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարության մասին:
ԱՄՆ-ն հնարավոր է համարում ՌԴ-ի հետ համագործակցությունը կիբեռհանցագործների դեմ պայքարի ոլորտում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը ՝ ելույթ ունենալով առցանց խորհրդաժողովում:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրական սրահներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը, իրականացվող նախագծերին և ապագա ծրագրերին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ընկերությունների արտադրանքը, մասնավորապես՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները։ Այցի ընթացքում […]
Անգլիան համաճարակային առումով ռիսկային երկրների ցուցակի թարմացումից հետո Թուրքիային չի հանել վտանգավորևության «կարմիր» աստիճան ունեցող երկրների ցանկից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկարաձգել է պայմանագրի ժամկետը ՀՖՖ-ի հետ: Նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թ-ի ավարտ: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրած 11 խաղից 6-ում հաղթել է, 3-ում խաղացել ոչ-ոքի, կրել 2 պարտություն:
«Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Սպենդիարովի փողոցի 63-ամյա մի բնակիչ վարչական տարածքի մի ռեստորանից համակարգիչ է գողացել:
Հայաստանի հավաքականն առաջին տուրում 2-1 հաշվով հաղթել էր Ալբանիայի ընտրանուն։ Մյուս տուրում մրցակիցը Մոնտենեգրոն է։ Նրանք ևս երկու հաղթանակ ունեն երկու խաղից հետո։
Մենք միասին կարողացանք գործարքի ձևաչափը մշակել, բայց պետք է հիմնարար քաղաքական որոշումներ կայացնել: Մենք դեռ չենք հասել ավարտին:
Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։
Վրաստանում անցած օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 34 հազար 104 թեստ. 20 հազար 282-ը՝ հակագենի, 13 հազար 822-ը՝ ՊՇՌ-թեստ, հայտնաբերվել է վարակման 699 նոր դեպք:
Եվրամիությունում որոշել են երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հունիսի 22-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։
Նկատի ունենալով, որ ՀՔԾ-ն նշում է, որ համապատասխան զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրասվել, որի արդյունքում հարուցվել է քրեական գործը, հարկ եմ համարում անդրադառնալ հատկապես այդ զեկուցագրին եւ հնարավորինս մատչելի ձեւով բացատրել թե որն է այդտեղ ՀՔԾ-ի սխալը։
Այսօր՝ հունիսի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը։
Օրվա իշխանությունը գործում է աղանդավորների գործունեության համապատասխան,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ որպես օրինակ մատնանշելով այն դեպքերը, երբ որդեկորույս ծնողները մոտեցել են Փաշինյանին ու ասել՝ ոչինչ որ իրենց երեխեքը կոտորվել են, թող կոտորվեն միայն թե նա մնա իշխանության։
Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) hունիսի 25-ին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության:
Այսօր՝ հունիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է անցկացրել դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ։
«Ծանոթացանք ՀՔԾ-ի իբր պարզաբանմանը: Դրա վերաբերյալ կոչ ենք անում ՀՔԾ-ին` այլևս երբեք մամուլի քարտուղարին չդիտարկել քրեադատավարական սուբյեկտ, ով զեկուցագրերա կազմում ու դա դրվումա քրեական գործ հարուցելու հիմքում: Կոչ ենք անում` այլևս երբեք քրեական գործ հարուցելու որոշման մեջ հղում չտալ անանուն աղբյուր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքին: