Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի 82-րդ թողարկմանն ամփոփում են Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, ՔՊ-ի համար դրանց անփառունակ արդյունքը, Գյումրիում ամեն գնով ընդդիմադիր համայնքապետ ընտրելու հրամայականը, և այլն:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027 թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները:
«K9 հրետանային կայանները հագեցված են 155 մմ թնդանոթով, որը կարող է արկեր արձակել ավելի քան 40 կմ հեռավորության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի կողմից պատասխան մաքսատուրքերի սահմանման ֆոնին հայտարարել է, որ Չինաստանը ճիշտ չի գործել և խուճապի է մատնվել։ Թրամփը համապատասխան գրառում է կատարել Truth Social հարթակում։
Ադրբեջանի կողմից կալանավորված հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելու համար ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը վեց լեզվով գործարկել է մի հարթակ, որի միջոցով հնարավոր է դիմել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին․
Այսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Մանվել Թ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պարենային ապրանքների ինդեքսը՝ պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը փետրվարին արժեքների փոփոխությունից հետո հիմնականում անփոփոխ է մնացել մարտին, իսկ հացահատիկային ապրանքների և շաքարի միջազգային գնանշումների անկումը փոխհատուցվել է բուսական յուղերի արժեքների բարձրացմամբ, ապրիլի 4-ին հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ի հարցին ի պատասխան անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե հայկական կողմն ամբողջությամբ չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։
Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ:
«Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։
Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։
Սուտ տեղեկությունները պնդել է նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Ներքնակներ չեն այրվել, որևէ գույք չի այրվել, բողոքի ակցիա չեն արել ցմահները։ Որ վնասվածքներ ունեն՝ փատել է նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը։ Իսկ այն, որ նախարարը պնդում է, թե իրավաչափ է գործել սպեցնազը, դա ևս, մեղմ ասած, իրականությանը չի համապատախանում։
Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը օժանդակել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ նույն մարզի համայնքի վարչական ղեկավարի մատնանշած անձի օգտին բարենպաստ վճիռ կայացնելու համար:
Թուրքիան պատմական համաձայնագիր է ստորագրել իր սահմանակից հարևանների Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ով Բաքվում է Հարավային գազային միջանցքի տարեկան հանդիպման համար, երեք երկրների նախարարների հետ միասին ստորագրել է Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի ոլորտում համագործակցության հուշագիր։
Աջակցությունից օգտվելու համար տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն էլեկտրոնային դիմում՝ 1-ին եռամսյակի համար՝ մինչև մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2-րդ եռամսյակի համար՝ մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։
xԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տնային հանդիպումներն այսուհետ կանցկացնի Աբովյան քաղաքում:
Վրաստանը հանգիստ սպասում է իրադարձությունների զարգացումներին, որոնք վերաբերում են Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։
Ավանդական Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին։
«Մարդիկ հասկանում են, որ վաղ թե ուշ այս բարդակն ավարտվելու է և իրենք այդ ժամանակ «իզգոյ» չեն լինի»:
Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ներկա փուլում Բաքուն պահանջում է, որ Երևանը ընդունի նոր սահմանադրություն, որտեղ բացառված կլինի ցանկացած ձևակերպում, որը կարող է մեկնաբանվել որպես հավակնություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայաստանի՝ ինքն իրեն հարգող որևէ կառավարության պատասխանը պետք է պարզ և հստակ լիներ՝ «դա ձեր գործը չէ»:
Իրանի մասնակցությամբ հնարավոր պատերազմի մասին լուրերն ուղղված են տարածաշրջանում լարվածության սրացմանը, սակայն Թեհրանը պատրաստ է ցանկացած սցենարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս, Envoy ամսագրին տված հարցազրույցում դժգոհել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Ռազմագերիների և անհետ կորածների հաշվառման գործակալության միջոցով մրցույթ է հայտարարել ՌԴ պետական ռազմական արխիվներում աշխատելու համար կապալառու գտնելու նպատակով։ RT–ն ունի փաստաթղթի պատճենը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները և արձագանքել տարածաշրջանում այդ երկրի կողմից իրականացվող գործողություններին:
Ապրիլի 4-8-ին հանրապետության առանձին շրջաններում, օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ պահքը կարևորագույն շրջաններից է, որն իր ուղերձներով դուրս է գալիս ծիսական-արարողական սահմաններից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա անհատի զղջման և խոստովանության ճանապարհը, որ տանում է դեպի Գողգոթա, դեպի հաղթանակ: Ապաշխարությունն առաջին նախապայմանն է այդ ճանապարհը անցելու:
Սննդաբան Անժելիկա Դուվալը խմիչքի բաղադրատոմս է տվել, որը կարող է թեթևացնել շատ ուտելու հետևանքները: Նրա ցուցումները հրապարակել է Ридус լրատվական պորտալը:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բելգիայի Թագավորություն պատվիրակություն գործուղելու մասին։