Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան պատմական համաձայնագիր է ստորագրել իր սահմանակից հարևանների Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ով Բաքվում է Հարավային գազային միջանցքի տարեկան հանդիպման համար, երեք երկրների նախարարների հետ միասին ստորագրել է Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի ոլորտում համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։

Հարավային գազային միջանցքի համար կազմակերպված հանդիպման ժամանակ նաև ստորագրվեց էլեկտրաէներգիայի փոխանցման ոլորտում գործառնական համաձայնագիր TEIAS-ի և AzerEnerji-ի միջև։ Համաձայնագրով կարդիականացվի Թուրքիայի և Նախիջևանի միջև առկա էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը և կընդլայնվի առկա հզորությունը։ Միջկապակցման գծի ներմուծման հզորությունը 75 ՄՎտ է, իսկ արտահանման հզորությունը՝ 40 ՄՎտ։

Նախորդ ամիս էլ բացվել էր Իգդիր-Նախիջևան բնական գազի խողովակաշարը, և Նախիջևանին անխափան մատակարարվել էր բնական գազ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930