Առողջության պահպանման ու երկարակեցության կանոններ չինացի գիտնականների կողմից

Արևելքում կարծում են, որ ավելի հեշտ է պահպանել առողջությունը, քան այն հետո վերականգնել։ Դրա համար էլ բոլորին մանկությունից սովորեցնում են կատարել առողջության պահպանման այս 16 պարզ կանոնները։

Այդ կանոնները կիրառում էին դեռևս Մին դինաստիայի օրոք։

Ահա մի հատված այդ ժամանակների տրակտատից. «Պետք է հաճախ մազերը սանրել, դեմքը տրորել, աչքերի վարժություններ կատարել, ականջները շարժել, թուքը կուլ տալ, ատամները խփել իրար, օդը լայն շնչել, մերսել ստամոքսը, թափ տալ վերջույթները, տրորել կրունկները, մեջքը ջերմության մեջ պահել, կուրծքը պետք է փակ լինի, միշտ պետք է պահպանել լռություն, երբ մարզվում ես»։
Եվ այսպես՝

1. Հաճախ սանրիր մազերդ։

Կարդացեք նաև

Մատները ծալեք ու դրանք որպես սանր օգտագործեք։ Մազերը սանրեք՝ ճակատից սկսած մինչև ծոծրակ։
Կատարեք շուրջ 100 այդպիսի շարժումներ։ Շարժումները պետք է դանդաղ ու փափուկ լինեն։

Այս վարժությունը խթանում ու մերսում է գլխի էներգետիկ կետերը, անց է կացնում ցավը, լավացնում տեսողությունը, իջեցնում արյան զարկերակային ճնշումը։
Արդյունքն ավելի լավը կլինի, եթե այս վարժությունը կատարեք առավոտյան։

2. Հաճախ տրորիր դեմքդ։

Տաքացրեք ձեռքի ափերը, դրանք մոտեցրեք դեմքին այնպես, որ միջնամատները կպչեն քթի կողքերին։ Սկսելով նկարում պատկերված ին-սյան էներգետիկ կետերից՝ մեղմ տրորեք դեմքի մաշկը՝ շարժվելով վեր՝ դեպի ճակատ, ապա անցնելով կողքերին, դեպի այտեր։

Կատարեք այսպիսի 30 շարժումներ, ցանկալի է՝ առավոտյան։ Օգնում է կնճիռների դեմ։ Ի դեպ, այս կետերի մերսումն օգնում է հարբուխի դեպքում։

3. Հաճախ մարզել աչքերը։

Ակնախնձորակները դանդաղորեն թեքեք ձախից աջ 14 անգամ, ապա աջից ձախ՝ կրկին 14 անգամ։ Ամուր փակեք աչքերը ու կտրուկ բացեք։
Այս վարժությունը լավացնում է տեսողությունը, ինչպես նաև բարերար ազդեցություն է գործում լյարդի վրա։

4. Ատամները հաճախ զարկել իրար։

Նախ 24 անգամ շարժեք հետևի ատամները, ապա նույնքան՝ դիմացինները։
Այս վարժությունն ամրացնում է ատամները, այդ թվում՝ նաև նրանց էմալը։

5. Հաճախ խփել ականջներին։

Ափերով փակեք ականջները ու յուրաքանչյուր ձեռքի մեջտեղի 3 մատներով 12 անգամ խփեք ծոծրակին։

Ապա ցուցամատը սեղմելով միջնամատին՝ բնորոշ ձայնով խփեք ծոծրակին։ Այս վարժությունը կատարեք ևս 12 անգամ։
Կատարեք առավոտյան, կամ, երբ հոգնածություն եք զգում։

Վարժությունը շատ է օգնում ականջների խշշոցի, գլխապտույտի ու ականջների հիվանդության ժամանակ, լավացնում է լսողությունն ու հիշողությունը։

6. Հաճախ լիզել քիմքը։

Երբ լեզվի ծայրով կպչում եք վերին քիմքին, ինն ու յանը հանդիպում են։ Քիմքը լիզելիս ողջ ուշադրությունը կենտրոնացրեք լեզվի տակ եղած տարածության վրա ու կզգաք, թե ինչպես է աստիճանաբար կուտակվում թուքը։

7. Հաճախ կուլ տվեք թուքը։

Երբ դուք լիզում եք վերին քիմքը, բերանի մեջ աստիճանաբար թուք է կուտակվում։ Ավանդական չինական բժշկության մեջ թքին մեծ նշանակություն է դարձվում։ Այն անվանում են «ոսկե հեղուկ», մարմնի գանձ։

Երբ դուք կուլ եք տալիս թուքը, այն փափկեցնում է ներքին օրգանները, խոնավեցնում վերջույթներն ու մազերը, նպաստում է մարսողությանն ու սննդարար նյութերի յուրացմանը՝ բարելավելով ստամոքսի ու աղիների աշխատանքը։

Երբ բերանը լցվում է թքով, ուռացրեք այտերը, 36 անգամ բերանի խոռոչը ողողեք թքով, իսկ հետո բարձր ձայնով այն կուլ տվեք՝ մտովի այն ուղղելով դեպի պորտից ներքև գտնվող դանտան հատվածը։

8. Հաճախ շնչել լճացած օդը։

Շունչը պահեք ու փքեք կուրծքն ու ստամոքսը։
Երբ կզգաք, որ ստամոքսն ու կուրծքը ափիբերան լցված են օդով, բարձրացրեք գլուխը ու բացելով բերանը՝ դանդաղ ներս քաշեք լճացած օդը։
Վարժությունը կրկնեք 5-7 անգամ։

Այն մարմինը մաքրում է լճացած օդից, լավացնում շնչառությունը, օգնում ասթմայի ու ցավերի դեպքում։

9. Հաճախ մերսել ստամոքսը։

Տրորեք ձեռքի ափերը, որ դրանք տաքանան, դրեք պորտի վրա, տղամարդիկ՝ ձախ ձեռքը աջի վրա դրած, իսկ կանայք՝ աջը ձախի վրա։

Ստամոքսը տրորեք լայնացող շրջանաձև շարժումներով ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ կատարելով 36 շրջան, հետո՝ հակառակ ուղղությամբ՝ աստիճանաբար փոքրացնելով շառավիղը նույնպես 36 անգամ։

Այս վարժությունը լավացնում է աղիների կծկողականությունը, նպաստում է շնչառությանը, կանխում է աղեստամոքսային տրակտում սննդի կանգը, լավացնում է մարսողությունը, կանխում ու բուժում է աղեստամոքսային խանգարումները։

10. Հաճախ ցնցեք վերջույթները։

Ձեռքերն առաջ մեկնեք, արմունկները ծալեք ու ճկվելով գոտկատեղի հատվածում՝ ուսերը 24 անգամ պտտեք ձախից աջ, ասես ղեկ եք պտտում։
Ապա նույնը կատարեք աջից ձախ ու էլի 24 անգամ։ Նստեք աթոռին՝ ձեռքերը դնելով տակը։

Ձախ ոտքը բարձրացրեք ու դանդաղ ուղղեք դեպի առաջ, քթի մասը՝ դեպի վեր։ Երբ ոտքը գրեթե ուղիղ լինի, չափավոր ուժով այն առաջ ձգեք՝ կտրուկ ծալելով ծնկի հատվածում։ Հետո նույն բանն արեք աջ ոտքով։
Վարժությունը կրկնեք 5 անգամ։

Այս վարժությունը օգնում է ձգել վերջույթներն ու հոդերը, կանխում ու բուժում է հոդերի հիվանդությունները ու ամրացնում ոտքերը։

11. Հաճախ տրորեք ոտնատակերը։

Քնելուց առաջ լվանալով ոտքերը՝ ձեռքի ափերը տրորելով տաքացրեք, ապա սկսեք դանդաղ շրջանաձև շարժումներով մերսել ոտնատակերի կյունցուան կետերը։ 50-100 շրջան արեք։

Այս վարժությունը ամրացնում է երիկամները, տաքացնում ոտքերը, բարելավում է սրտի ու երիկամների միջև կապը, հանգստացնում է լյարդը ու լավացնում տեսողությունը։

12. Հաճախ տրորեք մաշկը։

Նախապես տրորելով տաքացնելով ձեռքերը՝ մաշկը տրորեք հետևյալ հերթականությամբ՝ գլխի գագաթի հատված, ապա դեմք, ուսեր, ձեռքեր, նախ ձախը, ապա աջը, կուրծք, ստամոքս, կրծքավանդակ՝ երկու կողմերից։ Ապա անցեք գոտկատեղի կողմնային հատվածներին ու վերջապես, նախ ձախ, ապա աջ ոտքին։

Այս վարժությունը լավացնում է արյան ու կենսական էներգիայի շրջանառությունը ու հարթեցնում է մաշկը։

13. Մեջքը միշտ պետք է ջերմության մեջ պահել։

Համաձայն չինական բժշկության տեսության՝ մարմինն ունի 2 գլխավոր ալիքներ՝ մտածելու ալիքը, որն անցնում է ողնաշարով, ու կրծքի մեջտեղի գծով անցնող ժենմայ ալիքը։

Այդ պատճառով էլ շատ կարևոր է կուրծքն ու մեջքը պաշտպանել այդ երկու ալիքների նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար։

14. Կուրծքը միշտ պետք է փակ լինի։

Այս կետի կարևորությունը նկարագրված է նախորդ կետում։

15. Երբ վարժություններ ես կատարում, միշտ պետք է լռություն պահպանես։

Երբ վարժություններ եք կատարում, բարձրացրեք գլուխն ու բերանը փակ պահեք, որպեսզի ձեզնից դուրս չհանեք կենսական կարևոր նշանակություն ունեցող սուբստանցիաները։

Այս բոլոր վարժություններն ունեն գիտական հիմնավորում, փորձված ու ստուգված են դարերով ու այդ պատճառով էլ այդքան լայն կիրառություն ունեն։
Կատարելով դրանք՝ կենտրոնացած եղեք, պահպանեք հոգեկան հանգստությունը, շարժվեք դանդաղ ու շնչեք բնական։

Այս պարզ կանոններին հետևեք ամեն օր ու վայելեք ձեր առողջությունը։

Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս