Բաժիններ՝

«Անրին ուզում է գլխավորել «Բորդոն»». Արսեն Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ Թիերի Անրին պատրաստ է ինքնուրույն մարզչական աշխատանքի:

Արսեն Վենգերը հաստատել է, որ Թիերի Անրին ուզում է գլխավորել «Բորդոն», որը նոր մարզիչ է փնտրում Գուստավո Պոյետին հեռացնելուց հետո:

«Այո, նա ուզում է գլխավորել «Բորդոն»: Նա խելացի է և ունի բոլոր անհրաժեշտ որակները»,- հայտարարել է Վենգերը:

«Էքզիստենցիալ հարցը, որը մենք միշտ տալիս ենք մեզ, կայանում է նրանում, թե արդյո՞ք մենք կարող ենք զոհաբերել մեր կյանքը մարզչի մասնագիտության համար»:

Տվյալ պահին Թիերի Անրին Ռոբերտ Մարտինեսի օգնականն է Բելգիայի հավաքականում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս