Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, որ դեռահասներն ավելի ու ավելի քիչ են գիրք կարդում

Ժամանակակից դեռահասների մինչեւ 20 տոկոսն է ամեն օր գիրք, թերթ կամ ամսագիր կարդում, բայց ընդսմին նրանց ավելի քան 80 տոկոսը մշտապես նստած են սոցիալական ցանցերում: Այդ մասին գրում են գիտնականները, որոնք հոդված են հրապարակել PPMC հանդեսում: «Նախորդ սերունդների համեմատությամբ 2010-ական թվականների դեռահասներն ավելի շատ ժամանակ են անցկացնում ցանցում եւ ավելի քիչ են գիրք կարդում եւ հեռուստացույց դիտում:

Գաջեթներով շփումը փոխարինել է ընթերցանության եւ հեռուստաԷկրանին ֆիլմեր դիտելու ուրախությանը»,- հայտարարել է Ջին Թվենգեն՝ Սան Դիեգոյի համալսարանից (ԱՄՆ):

Ներկայում թվային աշխարհը դեռահասներից ու ավագներից եւ միջին տարիքային կատեգորիաներից մոտավորապես կրկնակի ավելի շատ ժամանակ է «կլանում» եւ փաստորեն խլում նրանց ամբողջ ազատ ժամանակը: Ինտերնետի այսօրինակ էքսպանսիան երեխաների կյանքում, գիտնականների խոսքով, հնարավոր է դարձել այն բանի պատճառով, որ դեռահասները գրեթե լիովին դադարել են գրքեր, թերթեր ու ամսագրեր կարդալ:

Գրքերից հրաժարվելը, ինչպես նշում է Թվենգեն, բացասաբար է ազդում դեռահասների առաջադիմության վրա քոլեջներ եւ համալսարաններ ընդունվելիս՝ նստաջանության եւ ուշադրության պակասի պատճառով: Բացի այդ, գիտնականների կարծիքով, այդ ֆենոմենը կարող է բացասաբար ազդել նրանց քաղաքական գրագիտության եւ բարդ խնդիրներն ընկալելու կարողության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս