Բաժիններ՝

Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի ազգային միավորման, միջազգային գործերի եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Մուն Չուն Ինը:

«Գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին»,- նրա խոսքը մեջբերել է Kyodo գործակալությունը: Հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախարարական մակարդակով Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի պատվիրակությունների միջեւ բանակցություններում, որոնք օգոստոսի 13-ին տեղի են ունեցել ապառազմականացված գոտու Փանմունջոմ բնակավայրում:

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջին երկու հանդիպումները կայացել են այս տարվա ապրիլին եւ մայիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս