Մերկելը օգոստոսի 18-ին կհանդիպի Պուտինի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 18-ին Մեզերբերգի իր նստավայրում հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին օգոստոսի 13-ին Բեռլինում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Արծարծվելու է երկկողմ օրակարգը, հաստատ կշոշափվի սիրիական հակամարտության թեման, որն արդեն վաղուց է մեզ մտահոգում, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքի իրադրությունը եւ էներգետիկայի հարցերը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: