Հրազդանում և Կարմրաշենում կանցկացվեն արտահերթ ընտրություններ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Այս մասին որոշումներն ընդունվեցին կառավարության նիստում:
Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի ապրիլի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արամ Դանիելյանը 2018 թվականի հուլիսի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Կարմրաշեն համայնքի ղեկավար Արտաշես Մելիքյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արտաշես Մելիքյանը 2018 թվականի հունիսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: