«23-ամյա կինն ու նրա կես տարեկան երեխան զոհվել են այսօր լուսաբացին». Գազային Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիներ են զոհվել
Պաղեստինցի բժիշկները հաստատել են Գազայի հատվածի երեք բնակիչների, այդ թվում՝ կնոջ եւ երեխայի զոհվելը Իսրայելի ռմբակոծումների հետեւանքով։
«23-ամյա կինն ու նրա կես տարեկան երեխան զոհվել են այսօր լուսաբացին Գազայի հատվածի կենտրոնական մասի Դեյր ալ Բալահ քաղաքում»,- ՌԻԱ նովոստիին ասել է տեղի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Աշրաֆ ալ Կիդրան:
Ավելի վաղ նա հայտնել էր 30-ամյա մի տղամարդու զոհվելու մասին, որը ավիաահարձակման տակ էր ընկել միջատարածքի հյուսիսում: «Իսրայելական ագրեսիայի արդյունքում կա երեք սպանված եւ 12 վիրավոր պաղեստինցի»,- հավելել է գործակալության զրուցակիցը:
Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն օգոստոսի 9-ին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ հաղորդել է, որ Գազայի հատվածից արմատականներն օգոստոսի 8-ի երեկոյան եւ 9-ի գիշերը շուրջ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 25-ը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:
Ի պատասխան Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի ավելի քան 100 ռազմական օբյեկտ է խոցել Գազայի հատվածում: Ռմբակոծման ենթարկված օբյեկտների թվում զինվորականները նշել են ՀԱՄԱՍ-ի շտաբը Ջեբալիայում, ներառյալ տասնյակ ռազմական օբյեկտներ, ռազմական համալիրը, որը ներառում է հարձակողական ծովային թունելը, ՀԱՄԱՍ-ի գումարտակների դիրքերը, զենքի եւ զինամթերքի պահեստներ:
Օգոստոսի 8-ին չորս հրթիռ է պայթել պաղեստինյան միջատարածքին սահմանակից Սդերոտ քաղաքի տարածքում, որտեղ վիրավորվել է երկու իսրայելացի: