«Ինտերը» առաջարկում է Մադրիչին 4 տարվա պայմանագիր և կարիերան «Ցզյանսու Սունինում» ավարտելու հնարավորություն
Իտալական «Ինտերը» ամեն կերպ փորձելու է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:
Միլանյան ակումբը Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկում է չորս տարվա պայմանագիր: Իսկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա կկարողանա իր կարիերան շարունակել «Ցզյանսու Սունինում»՝ լավ աշխատավարձով: Չինաստանի առաջնությունից հետո Մոդրիչը կարող է մեխից կախել խաղակոշիկները:
Ավելի վաղ նշվում էր, որ Մոդրիչը դեմ չէ տեղափոխվել, իսկ «Ռեալը» պատրաստ է հաշվի առնել Մոդրիչի ցանկությունը:
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է բաց թողնել 32-ամյա կիսապաշտպանին՝ 60 միլիոն եվրոյով:
Սակայն նախորդ շաբաթ Պերեսը նշել էր, որ բաց կթողնի Մոդրիչին միայն 750 մլն եվրոյի դիմաց:
«Ինտերում» սպասում են 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստին, քանի որ նա արդեն իսկ հայտնել է իր ներկայիս ակումբին, որ ցանկանում է հեռանալ:
Սիրարփի Աղաբաբյան