Գազ չի լինելու
Վերատեղադրման աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղական համայնքի գազասպառողների գազամատակարարումը, հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- հայտնում են ընկերությունից: